29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ ուսանող մարզիկները փայլուն են սկսել իրենց ելույթները եվրոպական համալսարանական մարզական 3-րդ խաղերում

 

Հուլիսի12-25-ը Խորվաթիայի Զագրեբ և Ռիեկա քաղաքներում ընթանում են եվրոպական համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի 40 երկրի 400 համալսարանների շուրջ 5 հազար մասնակցիները մեդալներ են խաղարկելու 21 մարզաձևից: Այս խաղերը կազմակերպել է 1999թ. Վիեննայում (Ավստրիա) հիմնադրված Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիան` European University Sports Association` EUSA-ն: Ինչպես հայտնում է Խորվաթիայում հանդես եկող ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, համալսարանական մարզական այս պատասխանատու ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի ընտրանին, որի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ, տղամարդկանց 2016թ. ՀՀ չեմպիոն Զավեն Անդրեասյանն ու այս տարվա ապրիլին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված շախմատի աշխարհի համալսարանական 14-րդ առաջնության չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը և տղամարդկանց ֆուտզալի վերջին երկու տարիների ՀՀ չեմպիոն ՀՏՊՀ-ի թիմը: մրցումային վերջին օրը մեր շախմատիստները Խաղերի ծրագրով տղամարդկանց շախմատի մրցաշարին, որտեղ մասնակցում են 17 երկրի 12 թիմերի 38 շախմատիստ, որոնց թվում են 5-ական գրոսմայստեր ու միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 4 վարպետ, որոնք մրցում են արագ շախմատում, յուրաքանչյուր պարտիայի համար կողմերին տրվում է 25 րոպե: Մրցաշարն ընթանում է շվեյացարական մրցակարգով, 9 մրցափուլով: Երեկ կայացան առաջին 3 մրցափուլերի հանդիպումները: Գերազանց է ավարտել 21-ամյա գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակելով 8 միավոր հրչակվել է համալսարնական խաղերի չեմպիոն։ Շատ Հաջող է հանդոա եկել նաև 27-ամյա փորձառու գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, ով վաստակած 6.5 միավորով գրավել է 2-րդ տեղը։ Իսկ հուլիսի 14-ին կայացած կայծակնային շախմատի մրցաշարում 5 վրկ + ամեն քայլի համար 3 վրկ, Զավեն Անդրեասյանը չունեցավ հավասարը` 9 հնարավորից հավաքելով 8 միավոր տարավ վստահ հաղթանակ։ Այս մրցաշարում թիմերի 2-ական լավագույն արդյունք ունեցող մասնակցիների արդյունքների հանրագումարի միջոցով կատարվում է նաև թիմային պայքարի հաշվարկ, որտեղ մեր թիմը հավաքած 14.5 միավորով հռչակվել է խաղերի հաղթող։ Տղաների գործուղման բոլոր ծախսերը կատարվել է համալսարանական սպորտի լավագույն գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Խաղերի ծրագրով տղամարդկանց ֆուտզալի մրցաշարը ընթանալու է հուլիսի 16-24-ը: Այստեղ հայտավորվել են մասնակցելու 18 երկրի 22 թիմեր: Խորվաթիան ներկայացրել է 4, Պորտուգալիան 2 թիմ, մասնակից մյուս երկրները, այդ թվում նաև Հայաստանը 1-ական թիմ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ