28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կայացել է հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը

Այսօր Երևանում կայացել է հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Վաչե Գաբրիելյանի և ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության առաջընթացը՝ միտված համատեղ փոխգործակցության խորացմանը: Ողջունելով […]

Արմավիրում բախումից հետո մեքենան գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ոստիկանությունից հայտմոմ են , որ ժամը 09:50-ի սահմանում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21703» մակնիշի եւ Man մակնիշի ավտոմեքենաները, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:  

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի […]

Ակրոբատը կրկեսային ներկայացման ժամանակ ցած է ընկել մեծ բարձրությունից /վիդեո/

Նիժեգորոդսկում կրկեսային ներկայացման ժամանակ, հանդիսատեսի աչքի առաջ, ակրոբատը ցած է ընկել բարձրությունից։ Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հանդիսատեսին խնդրել են արագ լքել տարածքը։ Ակրոբատը ընկնելու արդյունքում կոտրել է ողնաշարը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով  55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա  պարբերականությամբ, երկու ուղղություններով: Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս […]

«Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Հունիսի 29-30-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Ծնունդդ շնորհավոր, Թութուշ ջան. Արմեն Աշոտյան/վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում շնորհավորել է վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրը և տեղադրել տեսանյութ . «Այսօր Վարդուհին դարձավ 40։ Չեմ գրում կդառնար, որովհետև նա կա, իր ընտանիքի, ընկերների և երկրպագուների հետ է։ Պատիվ է քեզ հետ ընկեր լինելը, ցայսօր շնորհակալ եմ, որ առաջինը համարձակվեցիր նաև ստեղծագործել ինձ հետ միասին։ Ծնունդդ շնորհավոր, Թութուշ ջան»

Դոլարը և եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 475.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.96 դրամ (նվազել է 4.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.57 դրամ (նվազել է 31.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (աճել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի