18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Սասնա ծռերը» ազատ է արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած  «Սասնա ծռեր» զինված խումբը քիչ առաջ ազատ է արձակել հուլիսի 27-ի լուսադեմից  ՊՊԾ տարածքում գտնվող բուժակ Դավիթ Տոնոյանին:

Նշենք, որ ոստիկանության պաշտոնական հայտարարության համաձայն՝ բժիշկների պատանդ են պահում «Սասնա ծռեր» խմբի անդամաները։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ