Սերժ Սարգսյանն ու Հերբերտ Զալբերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու ԼՂ խնդիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաեւ մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի […]





































