28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ակտիվացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ […]

«Ես սիրում եմ». կայացել է Արմեն Աշոտյանի երգի շնորհանդեսը /ֆոտո/

Հուլիսի 6-ին «Բար կարոլա» ակումբում տեղի է ունեցել Արմեն Աշոտյանի «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը։ Արմեն Աշոտյանը նկատում է, որ երգը գրվել է տարիներ առաջ, համապատասխան կենսափորձի հիման վրա։ «Երգի տարբեր հատվածներ տարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերություններ, հիշողություններ են։ Չկա երգի հերոսուհի, կա երգի մեջ ապրած կյանքի, զգացմունքների, սիրո, տարբեր դրվագների միահյուսում, գուցե իդեալական սեր, […]

Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-11-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 7-8-ը, 11-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 9-10-ը` […]

Թնդանոթի մի՞ս սարքենք մեր երեխեքին.ազատամարտիկը լավ բան չի կանխատեսում/վիդեո/

«Քառօրյա պատերազմ չէր, այս պատերազմը արդեն 20 տարի է գնում է՝ 94-ի այսպես կոչված հրադադարը ոչ մի բան չի փոխել: Չնայած յդ տարիներին նման լկտի տեռոր ու բացահայտ ձևով ծանր տեխնիկայի կիրառում չէր եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Ազատամարտիկը հորդորում է իշխանություններին.« Ավելի շատ զենք պետք է ձեռք […]

Պուտինն ու Օբաման քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Նախօրեին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը: Վլադիմիր Պուտինն Օբամային տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով […]

Լարսի ճանապարհով երթևեկության կանոնները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 7-ին ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց […]

Նոր ճգնաժամ. Հայկական Ժամանակ

Արդեն մի քանի օր է` հա­մաշխարհային շուկաները կրկին ցնցվում են: Բորսա­ներում ապրանքների գնե­րը կտրուկ տատանումներ են արձանագրում, ինչը հե­ղինակավոր վերլուծական կենտրոններին ստիպում է վիճակը վտանգավոր գնահատել: Մասնավորապես հուլիսի 1-ից անընդմեջ նվազում է նավթի գինը, որը այս ընթացքում էժանացել է 2 դոլա­րով, եւ երեկ մեկ բարելի գինը հասավ 47 դոլարի: Ամսի 1֊ից նվազում է նաեւ պղնձի […]

Քանիսը հավատարիմ կմնան

Տեսեք ինչ մեծ պատվի ենք կանչված բոլորս: «Հաւատարիմ է Աստուած, որից կանչուեցիք հաղորդակից լինելու նրա Որդուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին» (Ա.Կր 1:9): Սա նշանակում է հարստանալ ամեն շնորհով ու գիտությամբ: Ավելի լավ բան կա՞ մարդու համար, քան հաղորդակից լինել Քրիստոսին ու Աստծուն ասել Հայր Մեր: Բայց ուշադիր եղեք սիրելի մարդիկ, որ հավատքի քչությունն ու խոնարհության […]

Աքշեհիրի հայկական եկեղեցին և պատմական բաղնիքն ավերակ վիճակում են

Թուրքիայում ավերված վիճակում են գտնվում Աքշեհիրի հայկական եկեղեցին և Գյավուր անունը կրող պատմական բաղնիքը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Աղբյուրի համաձայն` Գյավուր անվամբ բաղնիքն արդեն քանդվելու վտանգի տակ է, իսկ պատմական եկեղեցու պատերին մեծ ճաքեր են առաջացել: Սույն եկեղեցու վերականգնման ուղղությամբ տարիներ շարունակ ոչ մի զարգացում չի արձանագրվել, եկեղեցի, որի սեփականության վկայականը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի