22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Աբովյան փողոցում մեքենան բախվել է գետնանցումի արգելապատնեշին

Երեւանի կենտրոնում այս գիշեր վթար է տեղի ունեցել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, վթարը տեղի է ունեցել ժամը 02.22-ի սահմաններում Երեւանի Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Մեդեռն» սրճարանի մոտակայքում:

Պարզվել է, որ «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 45-ամյա Է. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գետնանցումի արգելապատնեշին: Է.Բ.-ը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները անջատել են «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ