Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ԱԻՆ-ը զգուշացնում է
Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





































