25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վթար Երեւան- Սեւան ճանապարհին. 34-ամյա ուղեւորը մահացել է

Երեւան- Սեւան ավտոճանապարհին այս գիշեր խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 34-ամյա ուղեւորը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարը տեղի է ունեցել ժամը 03.46-ի սահմաններում ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում:

Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`28-ամյա Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից ուղեւոր 34-ամյա Խ. Ֆ.-ը տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխել Երեւան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ