11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել  իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Արտակարգ դեպք Վայոց ձորում. Մեղուները դուրս են եկել փեթակից եւ սկսել խայթել տան անդամներին

Վայոց ձորի մարզում մեղվի փեթակն ընկել է, բացվել, ինչի հետեւանքով մեղուները սկսել են խայթել տան անդամներին: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 9-ին, ժամը 23.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան նրբանցքի տներից մեկի մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել եւ բացվել է, ինչի հետեւանքով մեղուները խայթում են տան անդամներին, կա տուժած: […]

Եղանակը Հայաստանում

Ուշադրություն Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա […]

Սնանկանում է. Ժողովուրդ

«Մեզ հայտնի դարձավ, որ «Գրեյթ Վելի» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ի դեպ, ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել ընկերության աշխատակիցները: Մասնավորապես, դատարան էին դիմել ընկերության իրավաբանը, հաշվապահը, կոմերցիոն բաժնի ղեկավարը եւ այլ պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ: Բանն այն է, որ ընկերությունը չի վճարել իր աշխատակիցների […]

Երևանի ջերմաէլեկտրակայանը դարձել է պարտքերի անհատակ հոր.ՀԺ

«ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու Երևանի ՋԷԿ-ի պարտքերի ևս մի «խմբաքանակ» փակելու մասին։ Խոսքը ավելի քան 10 միլիարդ դրամի մասին է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության նիստի օրակարգ է մտցրել մի նախագիծ, որով ենթադրվում է համայնքների և այլ սուբյեկտների տնօրինության տակ գտնվող գազաբաշխման ցանցերն ու համակարգերը ամբողջությամբ ներառել Երևանի ՋԷԿ-ի […]

Աճուրդի է հանվել «Թալգրիգ» ընկերության գրավադրված անշարժ գույքը. Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել «Թալգրիգ» ընկերության գրավադրված անշարժ գույքը։ Նշենք, որ ընկերության գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում, որի մեկնարկային գները սահմանել է հենց բանկը։ Դրանք հիմնականում շենք-շինություբներ են, մեկնարկային գները սկսում են 24 մլն 722 հազար դրամից։ Օրինակ՝ աճուրդի է հանվել լաբորատոր մասնաշենք, որի մեկնարկային գինը սկսում է 297 մլն 400 հազար […]

Աստվածաշունչը մեր գերագույն ընկերն ու մերձավորն է. Մեծերը Աստծո մասին

Ուկրաինացի փիլիսոփա, բանաստեղծ և մանկավարժ Գրիգորի Սավիչ ՍԿՈՎՈՐՈԴԱՆ, որ հայտնի է իր «Աստվածային երգերի այգի» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուով, 1974-ին, հրաժեշտ տալով մտերիմ ընկերոջը՝ Կովալինսկուն, ասում է նրան. «Հնարավոր է՝ այլևս քեզ չտեսնեմ: Մնաս բարով: Կյանքիդ բոլոր իրավիճակներում միշտ հիշիր այն, ինչ ես քեզ հաճախ եմ ասել. կա ընտրության երկու ճանապարհ միայն. լույս և խավար, բարի […]

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան ալ Քաբանդիին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար եւ բարձր գնահատել ավելի քան չորս տարիների ընթացքում երկկողմ կապերի զարգացմանը միտված դեսպանի հետեւողական ջանքերը, […]

Դավիթ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը հուլիսի 30-ից անազատության մեջ է գտնվում՝  օգոստոսի 8-ին բժշկական հետազոտություն է անցել: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը`Ռոբերտ Ռեւազյանը: «Հետազոտության արդյունքները կան, նրա երիկամներում  ավազ է հայտնաբերվել, նաեւ գլխացավեր ունի, անքնություն, թուլություն»,- ասել է  փաստաբանը: Փաստաբանը նշել է , որ Դավիթ Սանասարյանի բուժօգնություն ստանալու հետ կապված խնդիրներ չեն առաջանա` նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի