11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ խնդրի լուծումն ինքնորոշման իրավունքի հարգումն ու ապահովումն է. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր` օգոստոսի 10-ին  ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, hանդիպման ավարտին Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով: Իր հայտարարությունում ՀՀ Նախագահը մասնավորապես ասել է. Հարգելի՛ […]

Մեղադրանք է առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված […]

«Սեւիլիան» փախչում է «Ռեալի» գնացքից (ծաղրանակար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին  հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի»հաղթանակին Եվրոպայի Սուպերգավաթի խաղում, որում մրցակիցը Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» էր: Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիրն իսպանացիներ Մարկո Ասենսիոյի, Սերխիո Ռամոսի ուԴանիել Կարվախալի գոլերի շնորհիվ առավելության էր հասել լրացուցիչ ժամանակում՝ 3:2:  

Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ին, Երեւանի Բաշինջաղյան եւ Աբելյան փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ն: Նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Օլիմպիական խաղեր. Մրցումային 5-րդ օր

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները: Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին: Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը` 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ: Օրվա վերջին՝ տեղական ժամանակով` 19:00-ին, մեդալների համար […]

Ռիոյի սիրտը՝ ֆավելաները

Ռիոն բազմազանությունների, միախառնությունների և ծայրահեղությունների քաղաք է: Մեծ, անասելի մեծ, սարսափելի շատ խցանումներով և հրաշալի ծովափերով: Օգոստոսի 9-ը Հայաստանի օլիմպիական հավաքականի ազատ օրն էր, և մենք որոշեցինք մեր հանգստյան օրն օգտագործել և այցելել այնտեղ, ուր սովորաբար արգելվում են այցելությունները՝ ֆավելաներ: Լինել Բրազիլիայում, այս դեպքում` Ռիոյում և ներսից չտեսնել իսկական բրազիլացիների անկյունն, աններելի կլիներ: Ուղևորությունը ֆավելաներ […]

Այսօր Արամեի եւ Աննայի պսակադրությու՞նն է

Հայտնի երգիչ Արամեի եւ կնոջ՝ Աննա Թովմասյանի ամուսնության պատմությունը, փաստորեն, դեռ շարունակվում է։ Հայտնի դիզայներ, բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ Ժորա Հարությունյանի Instagram-ի էջից տեղեկանում ենք, որ այսօր Արամեի եւ Աննայի պսակադրությունն է։  

«Փոքր երեխաս 9 ամսական էր, իսկ հայրը նրան 9 անգամ չէր հասցրել տեսնել»/վիդեո/

«Ամուսնուս կորցրեցի  1993 թվականին՝ Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ , երբ նա ընդամենը  26 տարեկան էր: Փոքր  երեխաս 9 ամսական էր , իսկ հայրը նրան 9 անգամ չէր հասցրել տեսնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Հադրութի շրջան  Մեծ Թաղլար  գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվինա Բաշյանը: Կյանքում  մեծ կորուստ ունեցած այս կնոջ աչքերից անգամ հայրենիք է կաթում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի