05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

8 ժամում համբուրել է 8001 մարդու.այսօր համբույրի միջազգային օրն է

Այսօր՝ հուլիսի 6-ին Համբույրի միջազգային օրն է  (World Kiss Day или World/International Kissing Day), որն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում։ Իսկ 2 տասնամյակ առաջ այն հաստատվել էր ՄԱԿ–ի կողմից։ Համբույրի գործում ամենահարուստ փորձն ունի ամերիկացի Ա. Ե. Վոլֆրամը Մինեսոտայից։ 8 ժամում նա համբուրել է 8001 մարդու։ Դա տեղի է ունեցել 1990-ի սեպտեմբերի 15-ին նահանգում […]

Չգիտեի՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստո­նեական է. Իրավունք

Դուք չգիտեի՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստո­նեական քայլ է: Զարմանում եմ, դրա համար բոլորդ մեր հետեւի՞ց եք ըն­կել: Էս երկիրն ու­րիշ խնդիր չունի՞: Մարդը ուզում է, դիահերձում են, չի ուզում` չեն դիա­հերձում, ինչ կա դրա մեջ: Լավ ենք արել, եթե չենք թո­ղել»: Մեզ հետ զրույցում այս կերպ արձագան­քեց Գյումրու նախկին քաղա­քապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով լրատվամիջոցնե­րի այն հրապարակումներին, թե […]

Զգաստացել են

‹‹Ցանկացած ընկերություն, որ խուսփում է վերահսկող մարմնի ստուգումներից, խախտում  է  անում: Այդ երևույթը նորմալ  չէ:  Կան բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որ չեն ուզում բացահայտ գործել: Այդ կեցվածքը նորմալ չէ››, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ տնտեսության զարգացման համար պիտի հաղթահարենք այս աղտը: ‹‹Այս հարցում  առաջընթաց կա, գործընթացը սկսել է: Տնտեսավարող սուբյեկտները զգաստացել են››, […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ դիպուկահար հրացաններ: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով

Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ քվեարկեց 24-ը, դեմ քվեարկողներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը՝ նշելով, որ Հոլոքոստ վերապրած հրեա ժողովուրդը բարոյական իրավունք չունի անտեսելու այլ ազգի ողբերգությունը: «Հատկանշական է, որ հայերի զանգվածային սպանդի […]

Հանել տեսախցիկները. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով, իշխանությունները ցան­կանում են Ընտրական օրենսգրքում անցած շա­բաթ կատարած փոփոխու­թյուններից մեկը ընտրա­կան տեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը, չեղյալ համարել: Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսա­կան միջոցների բացակայությամբ: Հիշեցնենք, որ ԸՕ այդ փոփոխությունները Աժ-ում ներկայացնելիս Դավիթ Հարույունյանն անընդհատ կրկնում էր, որ այդ փոփոխությունների համար ֆինանսական միջոցները բավարար չեն: Կոնկրետ տեսախցիկների եւ հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց […]

Ինչպես են բանկերը թալանում. Հրապարակ

Որոշ բանկեր վարկ տալու համար սկսել են «ատկատ» ուզել վարկի մոտ 10-20 տոկոսի չափով: «Կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելիս մենք էլ կդատվենք, դրանից բացի նաեւ ապացուցման խնդիր ունենք, դրա համար փորձում ենք քաղաքացիաիրավական ոլորտումդատարանում հարցը լուծել»,- ասաց մեր աղբյուրը հավելելով, որ մի քանի հայց տարբեր բանկերի դեմ արդեն ներկայացվել է: Սա միակ խնդիրը չէ բանկերում, […]

37 ամյա տավուշեցին կորել է

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 37-ամյա բնակիչ է կորել: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հուլիսի 6-ին՝ ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված  Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետեւից եւ այլեւս չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 03.25-ից ճանապարհի մնացած մասը (մոտ 4 կմ) […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր միջնորդներ պետք չեն․ Ղազախստանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր միջնորդներ պետք չեն, բավական է ապահովել Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը: Նման հայտարարություն է արել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը, գրում է Ria.ru-ն։ «Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Կարծում եմ, որ նոր միջնորդներ որոնելու անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է Իդրիսովը՝ նշելով, որ Մինսկի խմբի շրջանակում հստակ ձևակերպվել են […]

Հսկայական պիթոնը մտել է կնոջ ննջասենյակ /վիդեո/

Ավստրալուհին, մտնելով ննջասենյակ, այնտեղ հսկայական պիթոն է հայտնաբերել՝ 5,2 մետր երկարությամբ եւ 40 կիլոգրամ քաշով։ Օձը ննջասենյակում կոտրել է լուսամփոփն ու ինչ որ կերպ կարողացել է միացնել լույսը։ Թե ինչպես է հսկայական օձը մտել կնոջ ննջասենյակ, հայտնի չէ, սակայն փրկարարները նրան անվտանգ վայր են տեղափոխել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի