18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ռուսաստանի քաղաքացին ընկել է «Սատանայի կամրջից» եւ մահացել

Օգոստոսի 20-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթեւի վանքի մոտակայքում գտնվող «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորում (մոտ 30 մ) հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Ռոստովի տարածաշրջանի Գուկովա քաղաքի բնակիչ Ի. Դ.-ի (ծնվ. 1957թ.) դին:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ի. Դ-ի դին եւ հանձնել շտապօգնության ու ոստիկանության աշխատակիցներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ