01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի շուրջ զարգացումները քննարկվել են Վաշինգտոնում

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շարունակել օգնել Հայաստանին ժողովրդավարության եւ ազատ տնտեսության կառուցման գործում, հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում, հայտնում է Ամերիկայի ձայնը: ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության եւ ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է […]

Ինչո՞ւ փոխել , ումով փոխել

«Անձերը փոխելով չի լուծվում համակարգային խնդիրը: Նույն թիմն է, նույն խոշոր կապիտալի ներկայացուցիչներն են, եթե ուրիշ թիմ լիներ, ուրիշ որակ, միգուցե փոփոխություն ակնկալելն անմտություն չլիներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք կադրային փոփոխությունները կարող են երկրի զարգացման ուղղությամբ արվող քայլերից լինել: Ըստ նրա` […]

Վթար Ազատության պողոտայում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Լ.Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 31 OO 331 պ/հ (վարորդ՝ Ն. Հ.) […]

Սեպտեմբերի 8-ին սուրբ Կույսի ծննդյան տոնն է

Սեպտեմբերի 8-ին սուրբ Կույսի ծննդյան տոնն է: Աննայի՝ սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթ ամիս և յոթ օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, և նրան անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ, և նրանով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծու խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց Զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը: Եվ այսօր […]

Պատասխանատվությունը ժողովրդի վրա է ընկնում /վիդեո/

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դարձյալ թեժանում են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե որոշ պատգամավորներ չեն համապատասխանում իրենց պաշտոնին, օլիգարխ են կամ մականունավոր: ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը գիտի՝ ինչպես լուծում տալ այս խնդրին: «Դրա միակ ելքը ժողովրդի ձայնի ճիշտ ուղղորդումն է: Ժողովուրդն ինքը պիտի որոշի՝ ում է ուզում տեսնել ապագա խորհրդարանում: Ոչ մեկը  մեկը չի կարող […]

«Այդ մեկը ռեստորանի բակում մարդ էր սպանում» /վիդեո/

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս  Մանվել Գրիգորյանը չի մասնակցել Արցախյան ազատամարտին. նման հայտարարություն է տարածվել վերջերս: Henaran.am-ի թղթակիցը հարցի շուրջ զրուցեց  5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա, գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ: «Ինձ զարմանք պատճառեց այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ, երբ մենք կռվում էինք, ասում էին, որ ռեստորանի բակում մեկը տվել մարդ է սպանել ու […]

ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացնում են

Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համանախագահներն այսօր Մոսկվա կժամանեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կժամանեն Մոսկվա, որտեղ կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված խորհրդակցությանը։ Ակնկալվում է, որ ներկա կգտնվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հարցեր։

Ինչպիսին կլինի այս համաներումը. Ժողովուրդ

ՀՀ անկախությւսն 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է։ Թերթի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն։ Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել։ Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա։ Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաեւ առանձնապէս ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, […]

Երիտասարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ և երկու մարտական հաշվարկ դեպքի վայր են ժամանել ժամը 23.44-ին, սակայն կամրջի վրա ինքնասպանության փորձ անող անձ չի հայտնաբերվել: Ժամը 00.25-ին ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված