29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում և բարձր գնահատել կազմակերպության՝ որպես զբոսաշրջության բնագավառում հիմնական միջազգային ֆորումի դերն ու նշանակությունը: Կարևորելով կազմակերպության հետ մեր երկրի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հերթական այցը նոր խթան կհաղորդի այդ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի անցկացումը Հայաստանում և նշել, որ միջոցառումը նաև լավ առիթ է հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը տեղում ծանոթանալու համար:

Հանդիպմանը ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին Նախագահ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ԶՀԿ-ի հետ փոխգործակցությամբ մինչ այժմ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցությունը շարունակելու և ավելի ամրապնդելու համար լավ հիմքեր են ստեղծված: Նրա գնահատմամբ, վերջին մի քանի տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ սկսած օդանավակայանից: Թալեբ Ռիֆաին ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն իր պատկերացումներն ու առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման և երկիրն իր բոլոր առավելություններով ու գրավչությամբ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ