«Խաղի նույն կանոններով են շարժվում»
«Ընդհանուր առմամբ, եթե ամեն ինչ վատ է, առանձին-առանձին երևույթները չեն կարող լավ վիճակում լինել: Խոսքս վերաբերում է նաև ՏԻՄ ընտրություններին: ԸՕ-ն լավը չէ, ընտրական հանձնաժողովների ձևավորումը, թեկնածուների նախընտրական քարոզարշարշավը նորմալ չի ընթանում և այսպես շարունակ…», – անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Վերջինս շեշտեց՝ այս հարցում չի ցանկանում իշխանություն-ընդդիմություն տարաբաժանում անել:
«Ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ իշխանությունը չեն ջանում նորմալ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել. երկուսն էլ խաղի նույն կանոններով են շարժվում», – շեշտեց Ազատ Աշրակյանը: