31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուշագրավ բացահայտում փոխոստիկանապետի սպանության գործով. Իրավունք

Տարիներ առաջ առեղծվածային պայմաններում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Այս մասին ասաց փոխոստիկանապետի հայրը’ Պետրոս Մհերյանը: Հարցին ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, մեր զրուցակիցը նկատեց. – Գործով լուրջ առաջընթաց է նկատվում: Բազմաթիվ բարձաստիճան անձինք են հար­ցաքննվել: Կոնկրետ անուններ դեռ թույլ չեն տալիս, որ բացահայտեմ: Բայց հստակ կարող եմ ասել, որ […]

Տիգրան Կարապետյանը վերադառնու՞մ է

Հնարավոր է՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը շուտով վերադառնա մեծ քաղաքականություն: Այս մասին վերջինս ասաց Henaran.am-ի հետ զրույցում: «Քաղաքականությունը ժողովուրդն է: Եթե ժողովրդին ինչ-որ բան ունես ասելու ու կարող ես օգտակար լինել, ապա դա անպայման պետք է անել», – ասաց Տիգրան Կարապետյանը: Նա նշեց՝  ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, շարունակում է օգնել մարդկանց: Շատերն իրեն […]

Ձախողեցին. Ժամանակ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը կապված լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ իր եզրակացությամբ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը եւ մերժել իրենց դիմումը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի դեմ քրեական գործ Է հարուցվել: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Ես նամակ եմ ստացել Կոռուպցիային հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինից, որի հիմքով քրեական գործ է հարուցվել Ավակովի նկատմամբ։ Բոլորը հավասար են»,- հայտարարել է նա։ Դատախազը չի ճշտել, թե ինչ հոդվածով Է այն հարուցվել, իսկ հաղորդավարը դրա […]

Համաներում չի լինի. Ժամանակ

Տեւական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու: Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել: Համաներում հնարավոր է լինի մինչեւ տարեվերջ, բայց ոչ այս ամիս: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

Ռաուլ Վալնբերգի հիմնադրամը ներկայացրել է «Հայոց ցեղասպանություն. լռեցված բնաջնջում» գրքի անգլերեն տարբերակը

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը ներկայացրել է արգենտինացի հեղինակ Սուլիմ Գրանովսկիի «Հայոց ցեղասպանություն. Լռեցված բնաջնջում» գրքի անգլերեն տարբերակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիրքն անգլերեն թարգմանելու աշխատանքները հանձնարարվել են  հեղինակավոր թարգմանիչ Էլիզաբեթ Բիրքսին: Հիմնադրամի կողմից 2010թ. էլեկտրոնային տարբերակով հրապարակված իսպանալեզու գիրքը պատմում է 1915թ.  հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Հիմնադրամը ցանկանում է օգտագործել […]

Ամեն ինչ ձորձի պես կմաշվի

Տեր, լսիր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի քեզ: Մի շրջիր երեսդ ինձնից, նղությանս օրը ինձ մոտեցրու ականջը քո: Երբ ձայն տամ քեզ իսկույն լսիր ինձ: Ծխի պես սպառվեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպես խռիվ: Սիրտս խոցվեց եւ ցամաքեց խոտի պես, հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա: Ոսկորս մարմնիս կպավ, եւ նմանվեցի անապատի հավալուսնին: Եղա ինչպես […]

Օբաման հրաժարվել է ներում շնորհել Սնոուդենին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում չի շնորհի ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին՝ անգա հաշվի առնելով համաներումը, որը Օբաման կշնորհի՝ պաշտոնավարման ավարտի հետ կապված։ «Պարոն Սնոուդենը շատ լուրջ հանցանքների մեջ է մեղադրվում, նա պետք է վերադառնա ԱՄՆ եւ պատասխան տա իր արարքների համար»,- հայտարարել է նախագահի մամլո խոսնակը։ Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Էդվարդ Սնոուդենը մեղադրվեց […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանիզինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

35 ամյա Կարինեն սպառնացել է սպանել

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Կարինե Չ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: Կարինե Չ.-ն ներկայացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի