15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի հետ ոչ մի դաշինք (վիդեո)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը, ի պատասխան Henaran.am-ի հարցի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նշենք, որ քանի որ ըստ նախնական արդյունքների Գյումրիում Բալասանյան դաշինքը 41% շեմը չի հաղթահարել, որին առաջադրել է ՀՀԿ-ն, հնարավոր է դաշինքներ ձևավորեն: «Բացառված է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի»,-ասաց նա, իսկ մյուս ուժերի հետ դեռ վաղ համարեց պատասխանել: «Եթե –ներով չեմ խոսում, մենք բողոքարկել ենք , նաև մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիների մեջ ենք, իրենք էլ են բողոքարկում, հիմքեր կան, որ արդյուքների մեջ որոշակի փոփոխություն կլինի, քաղաքականությունը չի սիրում եթեներ, կտեսնենք արդյունքները ինչպիսին են՝ նոր կխոսենք, բայց ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որևէ կոալիցիա»,-ասաց նա:

Ընդհանուր առմամ՝ Միքայելյանը նշեց, որ ՏԻՄ ընտրությունների Գյումրու արդյունքներից ԲՀԿ-ն գոհ է, ի տարբերություն Վանաձորի ընտրությունների արդյունքների: «Ճիշտ ՝է Վանաձորում մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց դա մեր թեկնածուի և տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց Մելքումյանը: ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Գյումրիում ամենատարբեր ընտրախախտումներ են եղել, որոնք կբողոքարկվեն: Իսկ թե ընտրակաշառք եղել է, պատասխանեց, որ տարբեր տիպի ինֆորմացիներ ստացել են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ