28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը մնում է իր համոզմանը (վիդեո)

Կուսակցությունն առաջիկայում քննարկումներ կկազմակեպի, որոշումներ կկայացնի, որից հետո նոր կհայտարարեն առաջիկա անելիքների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Վանաձորում  նման պարտությունից հետո հնարավոր է հրաժարվի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Մենք հավակնել ենք, հավակնում ենք լինել այդ միակ ընդդիմությունը, դաշինքային հարաբերությունները մեզ համար դժվար պատկերացնելի են, և եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են ուժերը մեկտեղել, նրանք պետք է համախմբվեն մեկ քաղաքական ուժի շուրջ»,-ասաց նա՝ հավելելով՝ կուսակցությունների 90%-ի հետ  որևէ համագործակցության եզրեր չի տեսնում՝ ուղղակի քաղաքական կենսագրությունից ելնելով: «Գուցե կարող է պարզվի` իրենց գործունեությունn ընդունելի է ժողովրդի համար, բայց դա իմ գնահատականը չի փոխում»:

Փաշինյանը հայտարարեց, որ իր ընկալմամբ քաղաքականության մեջ անշահախնդիր մարդկանց տոկոսը չափազանց քիչ է.«Այսինքն եթե մարդը քաղաքականությամբ հետաքրքրվում է, որևէ քաղաքական գործչի հետ համագործակցում է, ուրեմն ինքը հետապնդում է շատ կոնկրետ շահ: Այսինքն ինքն անկալում է, որ իր ուսման վարձի հարցը կլուծվի, իր աշխատանքի հարցը կլուծվի: Այսինքն՝  մենք պետք է հասկանանք, որ սա դարձել է իրողություն»: Հարցին, թե իր համար զարմանալի չէր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքեց քան առանցքային ընդդիմադիր կուսակցությունը, Փաշինյանը հայտարարեց, որ իրեն ընդհանրապես զարմացրեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին Վանաձորում, Կապանում և այլ տեղերում հաղթանակ տարավ:

Հարցին, թե ձայների վաճառք եղավ ընտրատեղամասերում,  Փաշինյանը պատասխանեց, թե այս պահի դրությամբ ինքը որևէ պաշտոնական տեղեկատվություն չունի լցոնումների ու խախտումների մասին: «Եթե պեքտ է, ես կանգնեմ ու հայտարարություն անեմ՝ չունենալով գոնե մեկի հավաստիացումն, ապա քաղաքական այս ժանրի խոսակցություններն ինձ համար անընդունելի են»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով՝ այսօր քաղաքացինեը չեն գիտակցում, որ ընտրական պրոցեսներով հենց իրենք պետք է շահագրգռված լինեն: «Քաղաքականության մեջ անշահախանդիր մարդիկ չափազանց քիչ են»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ