11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թշնամին «Իստիգլալ» և «Սև նետ» է կիրառել

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել […]

Հայերի վերքերի բուժման բանալին Թուրքիայում է. Փայլան

«Հայերն ուշադիր հետեւում են խարհրդարանում իմ գործողություններին», – ասում է Կարո Փայլանը, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ-ի հայ համայնքը դիմավորում է ջերմ ողջույններով եւ հոտնկայս ծափահարություններով: Ինքը Փայլանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է, որ Միացյալ Նահանգներ էր ժամանել ոչ միայն Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հաղորդելու այլեւ՝ Արեւմուտքի տեսակետին ծանոթանալու […]

Փոխարժեքի գինը

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 471.50  ՀՀ դրամ նվազագույն և 474 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 475. 50 ՀՀ դրամ նվազագույն և 476. 50 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 525 ՀՀ դրամ նվազագույն և 529 առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում 533  ՀՀ դրամ նվազագույն և 538 առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.45 ՀՀ դրամ նվազագույն և 7.56  […]

ՊԵԿ-ը գործարկում է արտաքին տնտեսական գործունեությունը պարզեցնող էլեկտրոնային համակարգեր

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է արտաքին տնտեսական գործունեության «Ազգային մեկ պատուհան» պորտալը։ Ներդրվող նոր ծառայությունները ներմուծում և արտահանում կատարողներին թույլ են տալիս պետության հետ փոխհարաբերվել բացառապես էլեկտրոնային եղանակով, հետևաբար բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ։ «Բիզնեսը կամ ֆիզիկական անձը, մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնելով պետական որևէ մարմնի, այլևս կարիք չունի այն տրամադրելու մեկ այլ գերատեսչության։ «Ազգային մեկ […]

Արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ․ Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը նախօրեին իր մանդատի համաձայն մոնիթորինգ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԵԱՀԿ մամուլի գրասենյակի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես միշտ կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո գրանցված հրադադարի […]

Ձեր ապագան մարդկանցից չի կախված

Ձեր ապագան մարդկանցից չի կախված: Մի կարծեք թէ մարդիկ են որոշում ձեր ապագան: Մենք չենք կարող մարդկանց հաճեցնել ու միաժամանակ Աստծուն հաճեցնել (Գաղ. 1:10): Եթե ձեր նպատակը լինի մարդկանց դուր գալը, ապա նրանք կկառավարեն ձեզ: Մարդկանց պետք է սիրել, ոչ թէ նրանց դուր գալ: Արմեն Հարեյան

Մեսսիի աշխատավարձը կբարձրանա

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է ստանալ տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ եւ իր գործակալի միջոցով սկսել է ճնշում գործադրել «Բարսելոնայի» վրա: Նույնքան աշխատավարձ նոր պայմանագրով ստանալու է Նեյմարը: Սպասվում է, որ նոր պայմանագրով բարձրանալու է նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը եւ կազմելու է տարեկան մոտ 40 միլիոն եվրո: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը […]

Շոկ․ երկգլխանի երեխա է լույս աշխարհ եկել /ֆոտո/

Հնդկաստանի ծննդատներից մեկում երկգլխանի երեխա է լույս աշխարհ եկել։ Երեխայի մայրը, փոքրիկի ծնվելուց անմիջապես հետո, վերցրել է նրան ու դուրս գրվել հիվանդանոցից, սակայն շուտով երեխան մահացել է։ Երեխային 20-ամյա մի կին է լույս աշխարհ բերել, փոքրիկն առողջ էր, միայն շնչառական որոշ դժվարություններ ուներ։ Բժիշկները որոշել են չվիրահատել երեխային, որովհետեւ նա որոշ ներքին օրգաններից էլ է […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Հոկտեմբերի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված ս․թ․ սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի