Մեկ օրում բացահայտվել է գողության 17 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության 17 եւ խարդախության 7 դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի […]





































