02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քրիստոսը Իրեն է ձգում ողջ մարդկությունը»

«Ավետարանը մարդուն մխիթարություն է տալիս՝ ինչ վիճակում եւ ինչ պայմաններում էլ նա գտնվելիս լինի: Քրիստոսը Իրեն է ձգում ողջ մարդկությունը… Առանց Քրիստոսի վարդապետության մարդը մատնված է արատների եւ աղետների, մոլորությունների, խավարի եւ հիասթափության, մահվան: Հետեւելով Քրիստոսի ուսմունքին՝ մարդիկ կարող են ազատագրվել այդ ամենինց: Քրիստոսը մեր բովանդակ առաքինությունն է եւ մեր երանությունը: Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ […]

Արփինե Հովհաննիսյանին առաջարկել են շարունակել պաշտոնավարել

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին առաջարկել են շարունակել պաշտոնավարել: «Ասում եմ, որ եղել է առաջարկ, նշանակումը կլինի թե ոչ, կտեսնեք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարի պաշտոնակատարը: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե պետք է պրիմիտիվ գողություններին վերջ տալ՝ նա  նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Կարեն Կարապետյանի հայտարարությանը, և ըստ նրա՝ վարչապետի […]

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով

«Էրեբունի-Երևան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը: Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին,  «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս […]

Թուրքական զինուժը անհապաղ պիտի լքի մեր տարածքը. Սիրիայի արտգործնախարար

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում պահանջել է թուրքական զինուժի անհապաղ հեռացումը Սիրիայի տարածքից: Միջանկյալ հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Թուրքիայի բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ գործողություն էին սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում:  ԻՊ-ի զինյալներից Ջերալբուսը մաքրվելուց հետո թուրքական ստորաբաժանումները դեռևս չեն լքում […]

Տիկին Կարինե՛, ձեզ էլ է վերաբերում. վեճ Ազգային ժողովում (վիդեո)

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթի խոսքում մեջբերեց համաշխարհային մշակութային գործիչների հայտարարությունը՝ Արդարություն Հայաստանում խորագրով հրապարակված և հայտարարեց, թե փոփոխություններ են նախատեսում՝ ակնկալելով ներդրումներ, երբ երկրում ներդրոմ չկա: «Չենք կարող ունենալ ներդումներ, մեր հայրենակիցները ունեն կարողություններ, բայց չեն ցանկանում ներդրում դնել՝ արդարության պակասից ելնելով»,-ասաց նա […]

Ինչու է նախ Կառավարության կառուցվածքը փոխվում, ապա ներկայացվում ծրագիրը

«Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցադրմամբ դիմեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով նոր կառավարության ծրագրից. «Չե՞ք կարծում, որ առաջինը պետք է Կառավարության ծրագիրը ներկայացնեիք, ստանայիք հավանություն ու նոր ներկայացնեիք կառուցվածքը»: Հ. Բագրատյանին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե այսուհետ ինչպես է բյուջեում […]

Իսկ ինչ-որ մեկն ասե՞լ էր

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որ Կառավարությունն առաջարկում է կատարել կառավարության կառուցվածքում վերանվանել 3 նախարարություններ ու վերացնել մեկը: Օրենքի փոփոխության քննարկման ժամանակ նա հարցերով դիմեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի ներկայացվում Կառավարության ծրագիրը, եթե այն արդեն կա. «Եթե կառավարության ծրագրը կա, կան ընդհանոր պատկերացումներ, […]

Արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել Կանադայի վարչապետի ձեռքը /վիդեո/

Բրիտանական լրատվամիջոցներն ակտիվ կերպով քննարկում են փոքրիկ արքայազն Ջորջի պահվածը՝ Կանադա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Արքայազն Ուիլիամի եւ դքսուհի Քեյթի ավագ որդին Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպման ժամանակ իրեն անշնորհք է պահել։ Ժպտադեմ վարչապետը մոտեցել է 3-ամյա երեխային, մեկնել է ձեռքը՝ ողջունելու համար արքայազնին, սակայն վերջինը հրաժարվել է մեկնել ձեռքը։

Ինչու են վերանվանվում նախարարությունները

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ է, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի որպես Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Խորհրդարանում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ դա նույնիսկ խորհրդային միության ժամանակ է եղել: Հիշեցնենք, որ նման առաջարկով էր հանդես եկել Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է կառավարություն կառուցվածքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված