01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անգոլայի քաղաքացին հատել է հայ-թուրքական սահմանը

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու են ձերբակալել, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, հունիսի 15-ին սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով քողարկել հետքերը: Որոշ ժամանակ […]

ՀՔԾ-ն 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության ականատեսներին կոչ է անում տեղեկություններ հայտնել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում այն քաղաքացիներին, որոնք 58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսին) սպանության վերաբերյալ տեղեկություններ ունեն կամ ականատես են եղել միջադեպին, դիմեն իրենց: ՀՔԾ հայտարարությունում ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի […]

Եվրո-2016. Անգլիա – Ուելս՝ 2-1

Հունիսի 16-ին՝ Եվրո 2016-ի 7-րդ օրը, տեղի ունեցան Անգլիա – Ուելս, Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա եւ Գերմանիա – Լեհաստան հանդիպումները: Անգլիան 61-րդ եւ 90-րդ րոպեներին երկու գնդակ ուղարկեց Ուելսի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Վարդին եւ Սթարիջը. Անգլիա – Ուելս՝ 2-1: Երկրորդ խաղում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ուկրաինայի հավաքականը: Հյուսիսային Իռլանդիան երկու գոլ ուղարկեց ուկրաինացիների դարպասը […]

Զինվորը ինքնասպա՞ն է եղել

17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել […]

«Այց առաջին քրիստոնյա երկիր». համացանցում է Հռոմի պապի հայաստանյան այցի մասին տեսահոլովակը

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը». Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակում հիշեցվում է, որ «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելության ընթացքում հունիսի 25-ին ժամը […]

«Համախմբումը» պատրաստ է անցնել կտրուկ քայլերի. Օսկանյանը խոստանում է

«Համախմբում» կուսակցության աշխատելաոճը հիմնված է լինելու 4 հիմնասյուների վրա` արմատական բարեփոխումների իրականացում, ազատ, ընդլայնված տնտեսական քաղաքականության ձեւավորում, անվտանգության հարցերի վերագնահատում, արտաքին քաղաքականության գաղափարախոսության ձեւավորում»,- այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: «Մեր կուսակցության աշխատելաոճը պետք է 4 հիմնասյուների վրա  հիմնված լինի: Մենք այսօր կիսաավտորիտար երկրում ենք […]

ՀՀ քննչական կոմիտեն՝ լրագրողի ակնկալվող հարցաքննության մասին

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին հարցաքննության կանչելու մասին: Պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական  ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  զինվորական քննչական […]

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը հագեցած կլինի նաև բացօթյա կինոդիտումներով և համերգային ծրագրերով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրել են արդեն 13-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումները: Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հուլիսի 10-17-ը և կնվիրվի ՀՀ Անկախության 25-ամյակին: Կինոփառատոնի շրջանականում արդեն ավանդաբար կկազմակերպվեն ֆիլմերի, ինչպես նաև փակման հանդիսավոր […]

Օբաման ու Դալայ Լաման հանդիպել են

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամային: Օբամայի եւ Դալայ Լամայի չորրորդ հանդիպման ժամանակ լրագրողների մուտքը արգելված է եղել, գրում է INTERFAX.RU-ն: Հանդիպումից հետո միայն, Սպիտակ տունը երկու առաջնորդների լուսանկարն է հրապարակել: Հարկ է նշել, որ ավելի վաղ Չինաստանը Բարաք Օբամային նախազգուշացրել էր չհանդիպել իրենց կողմից վտանգավոր անջատողական համարվող Դալայ […]

«Ակամա հիշեցի Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը դժգոհ է. նիստերի դահլիճը դատարկ է: Նա իր ելույթում նշեց, թե այնպիսի տպավորություն է, որ այսօր ոչ թե աշխատանքային օր է, որի համար պատգամավորները վարձատրվում են, այլ կիրակի է: Նա ակամայից հիշեց Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը: «Հարգելի խորհրդարան, հումորով եմ ասում հարգելի խորհրդարան, որովհետև ինձ թվում է` մի տեսակ կիրակնօրյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի