26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եթե գիտեք մի բարեկամ, որ նշանակել եմ՝ հուշեք»

Խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա հայտարարության մասին, որ կրթական համակարգում «ընտանեկան կապալ» գոյություն ունի: «Պետական համակարգը, նաև ՏԻՄ-ն ամբողջությամբ գերծանրաբեռնված են օրվա քաղաքական ուժի ղեկավարության ազգուտակով, բարեկամներով, երեխեքով: Իհարկե, երեխան մեղավոր չի, որ քաղաքական ուժի ղեկավարի երեխա է, բայց ՀՀ-ում այնպես է ստացվում, որ այդ բոլոր ոլոտներում գենետիկորեն այդ ղեկավարության ազգուտակն են, զոքաչ-քեռիներեն են, փեսաները, և այն: Դուք պատրա՞ստ եք անդրադառնալ դրան»,-հարցրեց նա:

Վարչապետը նշեց, թե իր խոսքը ուսումնական հաստատությունների մասին, կարծես, ճիշտ չի ընկալվել և սեփական օրինակը բերեց, որ իր մայրը և տատը նույնպես ուսուցիչ են եղել: «Չեմ բացառում, որ ընտանիքում կարող էր հաջող սերունդ լինել, ավելին մեր տանը նույնն էր, իմ տատը և մայրը ուսուցիչ են եղել: Խոսքը նրա մասին է, որ եթե մայր ու աղջիկ ժառանգաբար տնօրեն են դառնում, օբյետիվ է, թե չէ: Չեմ բացառում, որ կարող է ևս տնօրեն դառնալ, եթե արժանի է»,-ասաց նա: Հարցին, թե ընտանիքների բարեկամը կարող են աշխատել, թե չեն կարող, վարչապետը հարցին հարցով պատասխանեց, թե հիմա իր ընտանիքի երեխաները մի տեղ կարող են աշխատել, թե չեն կարող:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցը ևս վերաբերում էր ազգականներին նշանակելուն տարբեր պաշտոններում:  «Այստեղ հանրության մեջ հիասթափություն կարող է լինել, որ եթե Կարեն Կարապետյանի բարեկամը չենք, հույս չկապենք, որ ապագայում մեր կյանքում առաջընթաց կլինի»,-ասաց նա: Կարեն Կարապետյանը պատասանեց, թե ինքը չի բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակի իր բարեկամին, բայց շեշտեց՝ առ այսօր մի բարեկամ չկա, որ նշանակել է: «Եթե իմ գործընկներին էլ, ում ճանաչում եմ, բարեկամ եք համարում, որոնց նշանակել եմ, ապա այո, ես նշանակում եմ այն մարդկանց, ում վրա վստահ եմ: Եթե գիտեք մի բարեկամ, որ նշանակել եմ՝ հուշեք, բայց չեմ բացառում, վաղը մյուս օր կնշանակեմ, եթե արժանի է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ