12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության նախարարությունը վերացավ

Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի: Այսօր   Կառավարության նիստում այս որոշումը հաստատվեց: Քաղաքաշինության արդեն նախկին  նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ   ապագա կոմիտեի բաժինները կխոշորացվեն, այսինքն, ի տարբերություն լուծարված նախարարության, կոմիտեում ավելի քիչ աշխատակիցներ կլինեն: Վերակազմավորումն իրականացվում է Կառավարության բարեփոխումների շրջանակում, որոնք սկսել է  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ընդառաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանական Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, ինչպես նաև այլ բնակավայրերում շիա հավատացյալներին արգելել են շիայական երրորդ իմամ Հուսեյնի նահատակությանը նվիրված Աշուրայի ծիսական արարողության անցկացումը, Երևանի Կապույտ մզկիթում աննախադեպ շուքով և նաև հայերի ու եզդիների ներկայությամբ մեր իրանցի մահմեդական եղբայրներն իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ: Ըստ էության, […]

Ծաղրանկար՝ Էրդողանի սկանդալային հայտարարության վերաբերյալ /ֆոտո/

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ծաղրանկարը:  Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝  ծաղրանկարիչն անդրադարձել է Էրդողանի՝ Իրաքի վարչապետ Հեյդար Իբադիի հասցեին արած սկանդալային արտահայություններին: Իրաքի վարչապետ Հեյդար Իբադին Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը՝ Իբադիին դիմելով ասել էր. […]

Առաջ՝ դեպի հաղթանակներ. Վիգեն Սարգսյան

«Այս ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական ոլորտի արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն և միջազգային կապերի ընդլայնմանը»,-այսօր սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  «Ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին, պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել […]

Պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ. Ն. Բորդյուժա

Երևանում այսօր բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժանն, ով նախ ողջունեց ներկաներին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների անունից: «Հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում են մեկ բանի մասին, որ կազմակերպության ուժային […]

Նիկիտա Սիմոնյանը` աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան

Հայկական ֆուտբոլի լեգենդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը դարձել է 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը, գրում է ТАСС գործակալությունը։ Սիմոնյանը, ով օրերս տոնեց ծննդյան 90-ամյակը, ասել է, որ իր համար հաճելի է նման պատվի արժանանալ։ «Կասկած չունեմ, որ աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքները լավ կանցնեն: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգա նաև Ռուսաստանի ազգային թիմը»,- ասել […]

Դատախազը նոր տեղակալ ունի

 Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի հրամանագրով՝ Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հայկ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ […]

Երեխային ապտակած մայրը հրավիրվել է ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ  Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝  այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, […]

«Հարկ է խթանել տեղական ներդրողների բանակը»

«Տնտեսական իրավիճակները տարբեր երկրներում ժամանակի ընթացքում  փոխվում են: Հենց դրա համար են միջազգային կառույցները  պարբերաբար ներկայացնում են ցուցանիշներ: ՀՀ-ն միացավ ԵՏՄ-ին, իսկ այնտեղ տնտեսական  համագեր  չեն զարգանում: Ներդրումների, կոռուպցիայի հետ կապված՝  խնդիրներ  ունեն  ԵՏՄ անդամ բոլոր  պետությունները», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Բանախոսը շեշտեց՝  մեր երկրում  տնտեսական ցուցանիշը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի