03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանաձևը կներկայացվի շուտով. գյուղնախարար /վիդեո/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  նկատեց.«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ոնց անել, որ գյուղատնտեսությունը զարգանա ու հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Գյուղացին չպետք է մտածի միայն օրվա հացի մասին»: Անդրադառնալով  մթերող կազմակերպություններին, նախարարը նշեց, որ նրանց հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, որ կարողանան պարտքերը մարել: Առաքելյանը ընդգծեց, որ եթե պարտքերը մարելուց հետո […]

Անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված զորավարժություն

ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում: Զորավարժությանը մասնակցել են 500 զինծառայողներ` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60  […]

«Ջաղինյանը ռաբիս տղա չէ»

  «Փոփոխությունները շատ տեղին են: Խնդրում եմ ամբողջ իշխանությանը, որ մշակույթին տեղ տան: Շատ սխալ որոշում էր հնությունների կոմիտեն մշակույթից անջատելը: Աշխարհի բոլոր երկրներում հնությունները մշակույթի նախարարություններին են պատկանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում  Ֆերդինանդ Առաքելյանը: Անդրադառնալով «Ամենակարող երգիչ» հաղորդմանը, Առաքելյանն ընդգծեց՝  ոչ միայն դա, այլեւ ամեն բան մեր երկրում ռաբիսի մակարդակի վրա է. «Ջաղինյանը ռաբիս տղա […]

Եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է․ Սարկոզի

Նիկոլա Սարկոզին նախագահ դառնալու դեպքում կդադարեցնի Թուրքիայի հետ ընթացող եվրաինտեգրման բանակցությունները։ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ: Երբևէ չեմ մտածել  ԵՄ-ից դուրս գալու մասին, բայց ԵՄ-ն էլ պատշաճ կերպով չի աշխատում»,- ասել է Սարկոզին։ Նա […]

Նախարարը չհերքեց, որ միլոնատեր է /վիդեո/

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Անդրադառնալով իր միլիոնատեր լինելու վերաբերյալ հարցին նախարարը արձագանքեց. «Բժշկությամբ զբաղվել եմ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է 20 տարում բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված»: Ոլորտի խնդիրների մասին խոսելու համար նախարաը  ժամանակ խնդրեց լրագրողներից: Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ, եթե սիրում ենք ապրել Աստուծո պատվիրաններով: Մահը չկարողացավ Տեր Հիսուսին պահել գերեզմանում: Ահա թե որքան զորավոր է հարության իշխանությունը: Սբ. Գիրքն ասում է «Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցեք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հկ 4:7): Ամեն տեսակ չարություն կփախչի ձեզանից եթե հնազանդվեք Աստծուն ու դիմադրեք չար ցանկություններին:

«Մեզ մոտ ավանդույթ է լավ արվեստագետին փչացնելը»

  «Տպավորություն է, որ փոփոխության ցանկություն չկա, ամեն ինչ արվում է  հին բոլշեւիկյան մշակված սխեմայով՝ իշխանությունն ուզուրպացվում է եւ ամեն գնով պահվում: Կարելի է  անվանափոխություն անել, ունենալ Դեմոկրատական կամ Դաշնակցական կուսակցություն,  որը միեւնույն է՝ Բոլշևիկյան է: Պիտի շատ լավ ֆանտազյոր կամ ուտոպիստ լինենք, որ հույսեր կապենք մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ», – այսօր լրագրողների […]

Հաստատվեց 2017 թվականի բյուջեի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։ Արամյանի խոսքով՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս.«Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասորդ: Սրա հետևանքով ավելացել է […]

Ուղղակի ունենք սոված նաև մասսաներ ինչ-որ չափով…Սահակյանը՝ գործարարներից (վիդեո)

«Դա ես չեմ կարծում, որ էդպես պիտի վերցնել, որ մեծամասամբ չի հաջողել: Իհարկե, բաներ կար, որ հաջողվել է: Սովորաբար, երբ նոր կառավարություն է ձեւավորվում, կառավարության համար առաջին խնդիրներից մեկը դա է լինում, որ պիտի կարողանա միջոցներ գտնել եւ պայքարել դրա դեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե եթե Հովիկ Աբրահամյանի […]

Արմեն Ամիրյանը գիտի ինչ անել /վիդեո/

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջնահերթ է համարում գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն: «Առավել քան համոզված եմ, որ նոր գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը, հրատարակչութունից սկսած, գրողների եկամուտներից եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի