15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հարցականներ կան»

«Կառավարության նոր ծրագրում կան մտքեր, տնտեսական միջոցառումներ, որոնք բարի նպատակներով  գրվել են, որ իրավիճակի փոփոխություն արվի, ասենք՝ մրցակցային միջավայրը բարելավվի, մաքսային ընթացակարգերը պարզեցվեն․․․ Այսինքն՝ բիզնես միջավայրի, ներդրումների դաշտում փորձ է արվում անել այնպես, որ խանգարող հանգամանքները հնարավորինս քչանան։ Բայց մեր տեսակետով դրանք հատվածային լուծումներ են։ Այնտեղ գրված չէ, թե ինչ օրենքներ են պետք որոշ խնդիրներ լուծելու համար։ Ժամկետներ կան նշված՝ երեք ամիս, վեց ամիս․․․ Դա լավ է, բայց մենք կարծում ենք՝ հարցի լուծումը քաղաքական է, ոչ թե տնտեսական, այսինքն՝ քաղաքական լուծում պիտի տրվի հարցին», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով  կառավարության նոր ծրագրին։

Մասնագիտությամբ  տնտեսագետ պատգամավորն ընդգծեց՝ տնտեսական բնույթի արմատական փոփոխությունները պիտի քաղաքական որոշումներով կատարվեն։ Իսկ դա այս պարագայում, ըստ Միքայել Մելքումյանի,  չի երևում։

«Օրինակ՝ ովքեր որ մենաշնորհային ապրանքներ են ներկրում․ պարզ չէ՝ նրանք  շարունակելու՞ են իրենց այդ գործառույթն իրականացնել, թե՞ ոչ։ Կամ կոռուպցիայի ու ստվերի դեմ ի՞նչ քայլեր են արվելու։ Բաներ կան, որ լուրջ մտահոգություն են առաջացնում, հարցականներ կան։ Մենք չենք կիսում այդ ծրագրի կատարման քաղաքական պատասխանատվությունը, որը ոչ իշխանական ուժի համար համարում ենք նորմալ», – նշեց Միքայել Մելքումյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ