28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա Ալիեւի կողմից սաբոտաժ է. միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքի. Շարմազանով

Ինչպես հայտնել ենք,  ՊԲ-ն հաղորդել է, որ այս գիշեր հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնց դիմագրավելու ընթացքում, բարեբախտաբար,  ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, խոսելով այդ մասին, ասաց, որ նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արհամարհում, մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բանակցային գործընթացում խճճվել է և մտել փակուղի:

«Միգուցե Ադրբեջանը նաև ձախողել է, և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի և պրեսինգի ենթարկի Ադրբեջանի նման հանցագործ դիրքորոշումը, որովհետև Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն ձեռք բերվեց բացառապես խաղաղ կարգավորման փուլ մտնել և իրականացնել վերահսկողության ներդրման մեխանիզմներ, որ այլևս շփման գծում չլինի լարվածություն»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝  անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ  ՀԱՊԿ գագաթաժողովը, և ՀԱՊԿ անդամ երկրները հանդես եկան համատեղ դեկլարացիայով, որում տեղ է գտել պարբերություն, որ ԼՂ հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, և որ ՀԱՊկ անդամ երկրները օժանդակելու են խաղաղ կարգավորմանը: Եվ եթե սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրությանն ու համանախագահ երկրներին, ուրեմն, Շարմազանովի խոսքով, միջազգային հանրությունը պետք է խիստ գնահատական հնչեցնի, ու գիտակցի, թե ով է սրում իրավիճակը շփման գծում:

«ԼՂՀ ՊԲ-ն փառքով կատարել է իր գործառույթները և կասեցրել թշնամու առաջխաղացումը, և դա վկայում է այն մասին, որ մեր զինված ուժերն իրենց վրա դրված պարտավորություններն իրականացնում են բարձր մակարդակով, իսկ այն, որ Ադրբեջանը խճճվել է ու ձախողվել, և նրան այլ ելք չի մնում, սա փաստ է»,- ասաց ԱԺ փոսխխոսնակը:

Լրագրողնրի հարցին՝  Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան պատերազմելը, և արդյո՞ք բանակցային սառած գործընթացը չի վկայում Ադրբեջանի ռազմական նկրտումների մասին, Շարմազանովը պատասխանեց. «Լայնամասշտաբ պատերազմը ես ուղղակի բացառում եմ, տեսականորեն միգուցե կլինեն, դիվերսիոն գործողություններ միգուցե կլինեն, բայց գործանականորեն լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության խիստ արձագանքը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ