Կառավարության ծրագրի առաձնահատկությունները
«Կառավարության նոր ծրագիրը շատ իրատեսական է, այնտեղ շատ սհտակ կոնկրետ ոլորտներում առաջարկվող փոփոխություններն են դրված, որոնք իրատեսական են, այսինքն՝ վերացական բաներ չկան»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի կարևորագույն մոտեցումն այն է, որ այնտեղ կա ինչպես իրավիճակի վերլուծության, ախտորոշմանն ուղղված մոտեցումներ, այնպես էլ կարճաժամկետ ծրագիր, որ իրկանացվելու է վեց ամսում, երեք ամսում: Միաժամանակ ծրագրում կա նաև երկարաժամկետ հայեցակարգ, ռազամավարություն:
«Կարևոր առանձնահատակությունը այն է, որ կառավարությունն ստեղծում է ռազմավարական կենտրոն, որը պիտի գործի նաև դրսի ներդրումների հաշվին: Շատ կարևոր է նաև, որ պիտի կթանվեն ներդրունները, փաստորեն այստեղ կոնկրետ գործողություններ կան տնտեսության զարգացման ուղղությամբ, այլև կարևորագույն տեղ է հատկացվում քաղաքացուն, նրա համար նպաստավոր պայմաների ստեղծում է լիելու, արդար հասարակության մեջ ապրելու ուղղությամբ են քայլեր լինելու»,-շեշտեց պատգամավորը:
Վերջինս հավելեց, որ այս ծրագիրը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին ունեցած ելույթի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագրերի վրա: