19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է՝ կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ: Սահմանադրության համաձայն՝ ապրիլին պետք է անցկացվեն նոր  ընտրություններ, պետք  է կկազմավորվի նոր կառավարություն: Հետեւաբար այս ծրագիրը ամենամեծ ցանկության դեպքում չեն կարողանա իրականացնել, փոխարենը կարող էին նախանշել ուղղությունները: Այդուհանդերձ, Հայրիկյանն անդրադարձավ ծրագրի որոշ դրույթներին՝ ընդգծելով, որ մասնավորապես երկրում գործազրկությունը կրճատելու համար կպահանջվի 2-3 տարի, 5-6 տարի էլ պետք կլինի միջին խավ ձեւավորելու համար: Վեցամսյա կյանք ունեցող կառավարությունն այս դրույթները միանշանակ չի կարող իրագործել:

«Առհասարակ, կառավարությունն իրավունք չունի խոսել ժողովրդավարության մասին, քանի որ այս սահմանադրությունը բացառիկ կեղծիքներով է ընդունվել,դրան իրականում, կողմ են քվեարկել ընտրողների երեսուն տոկոսը, այդուհանդերձ այն ընդունվել է, թեեւ խայտառակությունների գագաթնակետն է»,-ասաց Հայրիկյանը՝ շեշտելով, որ Սահմանադրության՝ Հայաստանում Ժողովրդավարությունը երկու անգամ կրճատված է:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ