10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենահամեստ հաշվարկով` 30 միլիոն դոլար

«Զինվորական կոֆեն  սովորական քաղաքացին չի կարող խմել, գիտեք ի՞նչի, որովհետև մեջը սաղ կոֆե է»։ «Մեր զինվորների սննդակարգը  հատուկ է ընտրված, ԱՊՀ երկրներից զիջում է միայն  Ռուսաստանին։ Քաղցր կաթերի, կոֆեի միջոցով մենք մեր զինվորին  հատուկ ռացիոններ ենք տալիս անքնության, գերհոգնածության խնդիրները լուծելու համար»,- կարծում է  Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  կազմակերպված հանդիպման […]

Ազգային պահպանողականությունն է լինելու բարեփոխումների հիմքը. Շարմազանով (ֆոտո)

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցում  հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ազգային պահպանողական գաղափարախոսության առանձնահատկությունները» թեմայով: Դասախոսության ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ազգային գաղափարախոսության եւ պահպանողականության պատմական եւ արժեքային դրույթներն աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում՝ կարեւորելով ազգային պահպանողական արժեքների տարածումը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդության շրջանում: Էդուարդ Շարմազանովը […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մարզպետի դեմ են դուրս եկել

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականներն  այսօր ևս դասադուլ են հայտարարել: Այս քայլով աշակերտներն իրենց բողոքն են արտահայտում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Աշակերտները դժգոհ են նրանից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետի որոշմամբ՝ պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը, իսկ այս փաստը բարկացրել է աշակերտներին, ու, առհասարակ,  համայնքի բնակիչներին: Henaran.am-ի զրուցակիցը տեղեկացրեց՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը  Փարպի գյուղից է: […]

Ադրբեջանական զինուժն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ […]

Գերմանական Die Welt-ը ծաղրել է Էրդողանին /ֆոտո/

Գերմանական «Die Junge Welt» թերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ ծաղրանկար է հրապարակել: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը համեմատվել է Հիտլերի ժամանակների լուսավորության և քարոզչության նախարար Պաուլ Յոզեֆ Գեբելսի հետ: Ըստ աղբյուրի՝ հեղինակները,ծաղրանկարը ստեղծելիս, ոգեշնչվել են Չառլի Չապլինի «Մեծ բռնապետը» ֆիլմից: Թուրքական թերթն այս հրապարակումը որակել է որպես «ստոր համեմատությունը»:  Աղբյուր` […]

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերազինումից հետո պատրաստ է շահագործման. ՀՀ մշակույթի նախարարի շրջայցը

Ս. թ. նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է կատարել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ծանոթացել վերազինման շրջանակում թատրոնում իրականացված աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայցի ավարտին պատասխանել է ԶԼՄ-ների […]

Մտահոգիչ է. Հայկական Ժամանակ

Երեկ մտահոգիչ իրադարձություն տեղի ունեցավ: «Պահեստա­զորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտ­պանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել աոաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգաց­ման: «Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազո­րային ջոկատների հրամանատարներին […]

Պաշտոնանկություններ «Հանրայինում». Հրապարակ

Օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը: Անցած կիրակի նա իր վերջին «Կիրակնօրյա լրատվականն» է վարել: Բաղրամյան 26-ի մեր աղբյուրը նրա պաշտոնանկումը վերագրում է Ալեքսան Հարությունյանի ամբիցիաներին, որը փորձում է վերականգնել իր թիմը Հ1- ում եւ գործընթացն սկսել է լրատվականից: Թե ով կփոխարինի Գեւորգ Ալթունյանին, մի բանի անուններ են շբջանառվում: Թեկնա­ծուների թվում […]

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի