23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

1992 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր (International Day of Persons with Disabilities): Օրվա նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին բնակչության տեղեկացվածության մեծացումն է, նրանց աջակցությունը եւ հասարակական կյանքին ընդգրկելը: Աշխարհում հաշմանդամություն ունեցող գրեթե 1 մլրդ մարդ է ապրում (դա կազմում է աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը), որոնք բախվում են […]

Եթե ստվերի դեմ չպայքարենք․․․

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Օատասխանելով այն հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կարճ ժամանակահատվում կենսագործել իր ծրագիրը, վարչապետը նախ անդրադարձավ ներկայացրված երկարաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին և ասաց, որ կարճաժամկետ ծրագիրը ցույց կտա, թե որ ոլորտներում ինչպես են […]

ՀՀ Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

Նկատի ունենալով անձանց խախտված իրավունքների վերականգման և ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման կառուցակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու ինքնուրույն դատավարական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մովսես Գորգիսյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու բացառիկ օրինակ են: Նրա խանդավառ նկարագիրը, սկզբունքային հարցերում անհողդողդ կեցվածքը, մարդկանց վեհ գաղափարներով համակելու եւ իր հետեւից տանելու կարողությունը հատուկ են քչերին: Նա […]

Բաց գույնի գարեջուրը օգտակար է մաշկի համար

Բաց գույնի գարեջուրը կփրկի արևային ճառագայթման հետևանքներից, կարևորը այն մշտապես օգտագործելն է։ Այսպես են կարծում բրիտանացի գիտնականները։ Սկզբում գիտնականները ուսումնասիրել են տարբեր գործոնների ազդեցությունը մաշկի կառուցվածքի վրա։ Դրա համար հրավիրվել են 65 զույգեր։ Նրանց բաժանել են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է անառողջ ապրելակերպ վարեր լողափում (խմեր, օգտագործեր անառողջ սնունդ, ալկոհոլ և գարեջուր)։ 30 […]

Հակառակ պարագայում «Ժառանգությունը» միայնակ կմասնակցի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի շտապում հրապարակել այն կուսկացությունների անունները, որոնց հետ բանակցություններ ու քննարկումներն են տանում խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Մարտիրոսյանն ասաց, որ և դրական, ր բացասական զարգացումների դեպքում տեղեկատվությունը կհայտնեն: «Մենք կողմ ենք լայն կոնսոլիդացիայի և նմանատիպ կոնսոլիդացիայի մաս կկազամենք, հակառակ պարագայում «Ժառանգությունը», կարծում եմ, […]

«Ջունգլը» կալանավորվեց

Գևորգ Սարգսյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 28.11.2016թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

Ինչպես վերացնել անվստահության մթնոլորտը Հայաստանում

Քաղաքական-հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե եթե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինեն ոչ ազատ ու արդար, ապա հասարակությունը ոտքի կկանգնի: «Քաղաքական ընդվզող սպանել ու սպառել են խամաճիկ ընդդիմությունների միջոցով: Առաջացրել են ընդդիմություն, սպառել են ռեսուրսն ու այդպես մինչև վերջ: Այդ պատճառով էլ հայաստանում տոտալ անվստահության մթնոլորտ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Այդ […]

Բուռն գիշերվանից հետո տղամարդն արթնացել է դիահերձարանում

Լեհական Կամեննա-Գուրա քաղաքի 25-ամյա բնակիչ Կամիլը ակումբում երեկույթի է մասնակցել, մի քանի բաժակ օղի խմել ու կորցրել գիտակցությունը։ Ընկերները նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները պարզել են, որ երիտասարդը մահացել է, ու նրան դիահերձարան են ուղարկել։ Սակայն վաղ առավոտյան երիտասարդը արթնացել է, եւ չնայած դիահերձարանի աշխատակիցների սարսափին՝ նրանցից ծածկոց ուզել։ Երիտասարդը չի բարկացել բժիշկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի