20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս դեսպանի անունով Անկարայում փողոց կանվանակոչվի

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների` սիրիական ճգնաժամի թեմայով հավաքին մասնակցելու շրջանակներում Մոսկվա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` տեղի ունեցած Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության առիթով: Երկու նախարարները նաև ծաղիկ են դրել սպանված ռուս դեսպան Անդրեյ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և […]

«Բարի գալուստ քաղաքականություն, պարո՛ն Օհանյան»

«Կարող եմ ասել՝  բարի գալուստ քաղաքականություն, պարոն Սեյրան Օհանյան: Ես ժողովրդավարական արժեքներ դավանող անձ եմ, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, և եթե մարդիկ խոսում են ընդամենը գեղեցիկ բառեր կամ մի քանի բառակապակցություններ ասելու համար, որպեսզի տպավորություն ստեղծեն, իմ դեպքը այդ օպերայից չէ. կա՛մ չեմ ասում, կա՛մ […]

«Շուտով շան նման կսատկացնեն Վահան Մարտիրոսյանին»

Վահան Մարտիրոսյանին խոշոր գումար են քցել. Երեկ դիտեցի վերջերս Հայաստան վերադարձած, իբր Ադրբեջան գնալու մտադրություն ունեցող Նորայր Մինասյանի հարցազրույցը, որը տվել էր Արշակ Զաքարյանին ու Շանթին: Վերջապես առանց հեքիաթների ու ավելորդությանների հնարավորություն ունեցանք լսելու Նորայր Մինասյանին: Ես գիտեմ, որ Վահանին Ադրբեջանում մեծ գումարներով ֆինանասավորում են հակահայկական քարզչություն անելու համար: Վահանը Ադրբեջանից այնպիսի բաների մասին է […]

Թուրք իրավապահները պարզաբանել են, թե ինչու են սպանել ռուս դեսպանին սպանած ոստիկանին

Թուրքական ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են երեկ Անկարայում ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշին ողջ ձերբակալելու փոխարեն դեպքի վայրում սպանել: Դա բացատրել են վիրավոր դեսպանին շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահին հաճախ շրջանառվող «ինչու՞ մարդասպանին վնասազերծելու համար ընտրվեց նրան սպանելու տարբերակը» հարցին ի պատասխան` ոստիկանության աղբյուրների […]

«Պուտինը շտապեց»

«Պուտինի երեկվա հայտարարությունը փոքր-ինչ առաջ ընկած հայտարարություն էր, կարծում եմ, քանի որ ամեն դեպքում այս  ակտը դասական առումով տեռորիզմ չէր, սա միջազգային տեռորիզմ էր`  ուղղված միջազգային հանրությանը նաև: Իհարկե, թիրախ ընտրվել է Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, բայց իրականում սա մի փոքր ժամանակ էր պահանջում, որպեսզի խորքային վերլուծություններ կատարվեին, ու հասկացվեր, որ սա ահաբակչություն էր, ու այն […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի […]

Կրակոցներ Գերմանիայում․ կա զոհ եւ վիրավորներ /ֆոտո/

Գերմանիայում՝ Վիսբանդեն քաղաքում, մարդկանց ուղղությամբ անհայտ անձը կրակոցներ է հնչեցրել ու փախուստի դիմել։ Առայժմ հայտնի է մեկ զոհի եւ երկու վիրավորի մասին։ Տեղի ոստիկանությունն ուղղաթիռերով փնտրում է հանցագործին։ Կրակոցները հնչել են տեղի առեւտրի կետերից մեկում, հնարավոր է՝ տեղի ունեցածը թալանի փորձ է։

Հայ–իրանական սահմանին 4 կգ թմրանյութ են հայտնաբերել

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները հայ–իրանական սահմանին 4 կգ թողած թմրանյութ են հայտնաբերել։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ սահմանամերձ տեղանքի զննության ընթացքում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները սեւ գույնի փաթեթ են հայտնաբերել, որում բուսական ծագման մուգ դարչնագույն նյութ է եղել, ենթադրաբար՝ «օփիումի հումք»՝ ավելի քան 4 կգ քաշով։ Ծառայողական շան մասնակցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի