03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանաչավուն զանգվածը թաքցրել էր հեռախոսի լիցքավորման սարքի մեջ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին: Վերջինիս մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսների լիցքավորիչ 3 սարքերի մեջ թաքցված, 52,5 գրամ ընդհանուր քաշով պոլիմերային թաղանթներով փաթեթավորված […]

«Գելի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է. Զուրաբյանը՝ վարչապետից

«Վարչապետի նշանակումով ընտրություններից առաջ իշխանությունները նպատակ ունեն ստեղծել տպավորություն, որ իսկապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում: Ի դեպ, այդ փոփոխության կարգախոսը մեր՝ Հայ Ազգային Կոնգրեսի թեթև ձեռքով դարձել է ամենակիրառվող կարգախոսը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «ՏԻՄ ընտրություններում մենք հանդես ենք գալիս «ընտրիր փոփոխությունները» կարգախոսով, և դրանից հետո չմնաց որևէ […]

Անվանի գիտնականը ծանր վիճակում հիվանդանոցում է, սակայն վիրահատության համար գումար չկա

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, սրտի ինֆարկտով «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ գիտական հետազոտությունների  և գիտական աշխատանքների հեղինակ, Գուսան Հայկազի որդի Վազգեն Գևորգյանը: Վիճակը փոքր կարգավորվելուց հետո անհապաղ պետք է արվի բաց վիրահատություն, որի համար պահանջվում է 3-4 միլիոն դրամ, չնայած որ այս դեպքում պետք է գործեր պետական պատվերի տարբերակը: Ընտանիքը չունի  գումարը վճարելու  հնաավորություն, այդիսկ […]

Կարևորագույն նախագիծ փոքր բիզնեսի համար. բեռը կթեթևանա

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ նախագծի՝ սահմանված է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 17.500 դրամի […]

Հրդեհ Թումանյան փողոցում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Թումանյան փողոցի թիվ 19 շենքի տանիքից։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը Պարզվել է, որ «Կարաս» թոնրատան ծխատարում այրվում է յուղի նստավածք, ծխատարի երեսպատումը՝ 0,5 քմ և էլ. շարժիչը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Ադրբեջանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է ընթանում

Այսօր Ադրբեջանում մեկնարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություն անցկացնելու մասին համաժողովրդական հանրաքվեն, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անց է կացվում նաև արտերկրում Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում: Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց […]

ՀՀԿ-ից հայտնում են Արծվիկ Մինասյանի նոր պաշտոնը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի Բնապահպանության նախարար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, թե ՀՀԿ- ՀՅԴ հուշագրի համաձայն գրված չէ, որ հենց այդ երեք նախարարական պորտֆելներն են տրվելու «Դաշնակցությանը»: «Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք, հուշագրում կա քանակների մասին, որ երեք դաշնակցական մեր գործընկերները […]

Պետեկամուտների կոմիտեն բացահայտում է

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: Մասնավորապես` վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ: Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են […]

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Ձևեք Կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. խորհրդարանում դժգոհ են

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում առկա 22 հարցերից է նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ Կառավարությունն այս արտահերթով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, և այս վարչապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի