Այս տարի նախարարն ինքն է ստանձնելու Ձմեռ պապի դերը
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տոներին փորձելու է մի քանի օր հանգստանալ, ապա ավելի եռանդով անցնել աշխատանքի: «Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, շատ ամբիցիոզ են, և որպեսզի կարողանանք ձեզ հետ միասին հաջողություն արձանագրել, ստիպված ենք աշխատել այն ռեժիմում, որ կարելի է համարել գիշեր-ցերեկ: Մենք պարտավոր ենք այս ճգնաժամից դուրս գալ ու ամբողջ թիմով Նոր տարվա մի քանի օրից հետո լծվել աշխատանքի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Վերջինս Ամանորը նշելու է Դիլիջանում: Նա նաև պատմեց, որ երեխաներն ամեն տարի նամակ են գրում Ձմեռ պապին, սակայն արդեն մեծացել են ու իրեն են անվանում Ձմեռ պապ: Նախարարը փորձելու է Ձմեռ պապի կարգավիճակով բավարարել երեխաների սպասումները:
Եթե ինքը նամակ գրեր, ապա երկրի համար խաղաղություն կխնդրեր ու նոր ներդրումներ: «Միշտ Նոր տարին անցկացրել եմ ծնողներիս հետ, դա երևի թե լավագույն տարբերակն է»,-ասաց Սուրեն Կարայանը: