14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել ականանետից

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:

 Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարեւելյան ուղղությամբ դիմել են համարժեք պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ