Ադրբեջանական կողմը դիվերսանտի դի է թողել հայկական դիրքում
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, այսօր՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան, ադրբեջանական զորքերի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ադրբեջանական կողմը դիվերսանտի դի է թողել հայկական դիրքում: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, […]





































