03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զինվորական դատախազը մեկնել է Չինարի

Դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով այսօր Տավուշի մարզ է մեկնել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը:  

Ադրբեջանը դիմում է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարքի. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, […]

Գեներալ Մանվելը նախաձեռնել է

ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, տարեվերջյան տոնական միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր է նվիրում Արցախյան պատերազմի մասնակիցների թոռներին, երկրապահների զավակներին, պատանի երկրապահներին, նաեւ՝ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչների երեխաներին: Այս տարի եւս գեղեցիկ բեմականացում էր կազմակերպվել Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, ինչպես նաեւ՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի սաների մասնակցությամբ համերգային գեղեցիկ ծրագիր Արամ Խաչատրյան համերգասրահում: Ներկայացումների […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բերդ – Ճամբարակ ճանապարհը փակ է բքի պատճառով: ՀՀ   միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի […]

ՄԻՊ-ը կգնահատի կատարվածը

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող […]

Վարչապետը հանձնարարել է

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև օրակարգին անցնելը մի քանի հանձնարարական: Այսօր հանձնարարականների թիվը մի քիչ շատ է: Սոցիալական ոլորտի վերաբերյալ – Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք  կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի  կարիքավորին, […]

Մեր դիրքերի տարածքում դիակ են թողել. Գևորգ Ալթունյան

Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում ժամը 12-ի դրությամբ մարտը շարունակվում էր : Այս մասին  հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Ադրբեջանական կողմը փորձել է իրենց  վիրավորներին ու զոհերին տանել:  Միակ հաստատ բանը, ցավոք, այն է, որ մեր կողմից կա երեք զոհ, իսկ իրենցից՝ մեկ դիակ մեր […]

Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին. քաղաքագետ

Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն։ Այս անգամ չեն կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։ Իրանց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ։ Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն և բաց […]

Շարմազանովը՝ ԵԱՀԿ համանախագահներին և ՀԱՊԿ-ին

«Ադրբեջանի իրականացրած դիվերսիան վկայում է, որ Ադրբեջանը կոպտորեն մերժում է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները և տորպեդահարում է խաղաղ բանակցությունների գործընթացը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։ Դիտարկմանը, թե հայկական կողմի զոհերի անուններն արդեն հայտնի են ու սահմանային գյուղերում զայրույթը աճում է ԱԺ փոխնախագահը արձագանքեց. «Սա արհամարհանք է ոչ միայն բանակցային պրոցեսին, այլև` միջնորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված