Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների արդյունքերը ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են: (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.61%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.55 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.53%-ով եւ հասել 56.50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





































