20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քեզնով հպարտ ենք․ Գարիկ Մարտիրոսյանը փոքրիկ հայ երգչուհու համար թարգմանիչ է դարձել

Ռուսական НТВ հեռուստաընկերույթյամբ փետրվարի 11-ից մեկնարկում է «Ты супер!» երաժշտական նախագիծը, որը տարբեր երկրներից երեխաների նոր հնարավորություն է տալու։ Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները մանկատների սաներ են։ Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են, մասնակից երեխաները եկել են Հայաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Էստոնիայից, Ռուսաստանից եւ այլն։

Մասնակիցներից մեկն էլ Հայաստանի ներկայացուցիչ Անգելինա Պապիկյանն է։ Նա եղբոր հետ սովորում է տուն-ինտերնատում։ Անգելինան վատ է խոսում ռուսերեն, նա պատրաստվում է մայրենի լեզվով ելույթ ունենալ։

Անգելինային աջակցելու համար շոուին մասնակցելու է գնացել նաեւ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։ Նա հաղորդման շրջանակներում դարձել է աղջկա թարգմանիչը եւ օգնել նրան շփվել ժյուրիի անդամների հետ։

«Հիմա կարող եմ պաշտոնապես թարգմանիչ աշխատել»,- կատակել է Գարիկ Մարտիրոսյանն ու Անգելինային հաջողություն մաղթել։

«Ողջ Հայաստանի անունից եմ ասում՝ մենք քեզնով հպարտանում ենք, առաջ»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ