30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղադրանքը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Նոր նշանակումներ Բուլղարիայի հայոց թեմում

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել: Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի <<Ս. Սարգիս>> եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու  հովիվ: Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն […]

Գալուստյանը նմանակել է Քադիրովին․ երկրպագուներն անհանգստացած են /վիդեո/

Ուրախների եւ հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցաշարի ժամանակ հումորիստ Միխայիլ Գալուստյանը նմանակեց Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին։ Երկրպագուները, ներկաները անչափ հավանել էին համարը, անգամ դահլիճում նստած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ զսպել ծիծաղը։ Բայց ահա Գալուստյանի երկրպագուներն անհանգստացած են նրա համար։ Սոցկայքերում նրանք գրել են, որ Քադիրովը կարող է վնասել Գալուստյանին՝ նմանակման համար։

Մխիթարյանը՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում /վիդեո/

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ: Մանչեսթերյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին: Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի գործողությունները «Վեսթ Հեմի» հետ խաղում: Խաղի մեջ ակտիվ մտած Մխիթարյանը դրվագներից մեկում մոտ էր գոլ խփելուն, սակայն նրա […]

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձևավորման և կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի և գեներալ-գնդապետ Լև Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների […]

Նոյեմբերի 29-ից Երևանի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում Գյուլիքևխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթևեկության հատվածի մի մասում՝ մինչև Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթևեկության համար:

Կյանքն ամբողջությամբ սեր է. բանաստեղծուհու երջանկության բաղադրիչները/վիդեո/

«Գրքիս ծննդին շատ էի սպասել, բայց ցավով պետք է նշեմ, որ ապրիլյան իրադարձությունները համընկան իմ գրքի լույս տեսնելուն: Շատ զգացմունքային օրեր էին, երբ արցունքն ու ուրախությունը, ցավն ու երջանկությունը խառնվել էին իրար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ Անի Մնացականյանը: Ամեն բան մառացած Անին Արցախ գնաց, շտաբային վաշտի կազմում ընդգրկված աղջնակը մտածում էր միայն […]

«Պետք է սթափվել ու գործ անել»

«ՀՀԿ համագումարին հետևելով՝ հիմնականում նախագահի ելույթին ուշադրություն  դարձրի: Նա, իմ կարծիքով,  նկատել է, որ մեր երկրի վիճակը  ծայրահեղ  է: Կարծում եմ՝ նախագահն իսկապես ուզում է դրական քայլեր անել: Նա մեսիջ ուղարկեց վարչապետին, նշեց,  որ եթե վերջինս  հաջողության  հասնի, կմնա վարչապետի պաշտոնում, այսպինքն՝ նա խոստացավ, որ Կարապետյանը ժամանակավոր վարչապետ չի լինելու», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված