Հայտնաբերվել են հերթական անսթափ վարորդները /վիդեո/
Ոստիկանության տեսանյութը՝ անսթափ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ. խստացված հսկողություն՝ Երևան մտնող ճանապարհահատվածներում ու մայրաքաղաքում։
Ոստիկանության տեսանյութը՝ անսթափ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ. խստացված հսկողություն՝ Երևան մտնող ճանապարհահատվածներում ու մայրաքաղաքում։
Ադրբեջանին տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ռուսաստանյան “Россия сегодня” լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր՝ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել […]
Նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը՝ 66-ամյա Կոմիտաս Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նշենք, որ Կոմիտաս Զաքարյանը Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկներից էր:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:
Ֆուտբոլային Եվրոպայում նոյեմբերի 30-ին կկայանան ազգային առաջնությունների ու գավաթի խաղարկությունների հերթական հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կընդունի լոնդոնյան «Վեստ Հեմին», որի հետ օրեր առաջ տանը ոչ ոքի (1:1) էր խաղացել Պրեմյեր լիգայում: Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Հերկուլեսին», իսկ Մադրիդի «Ռեալը» կընդունի «Լեոնեսային», որին առաջին խաղում հաղթել է 7:1 […]
Սլովակիայում ամբողջովին սառույցից գոթական ոճի տաճար է կառուցվել։
«Լրիվ ապատեղեկատվություն է, որովհետև մենք որևէ նմանատիպ հարց նույնիսկ ոչ թե վարչությունում, այլ գոնե 4 հոգով իրար հետ չենք քննարկել, որ ասեմ ենթադրությունների տեղիք լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով հրապարակումներին, թե իսկապես կուսակցությունում քննարկվել, ու որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցության դեպքում ցուցակը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չգլխավորի, […]
Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանին աշխատանքային ութամյա փորձը ցույց է տվել, որ «Աղոթքի միջոցով ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ կարող են լիովին ապաքինվել»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը երկու ձև է արտահայտվում. մի մասը հոգական խանգարումներ է ունենում, մի մասը՝ մարմնական: Հոգեկան խանգարումների ժամանակ մարդը ստանում է թուլամտության, […]
Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանի մայրը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին. «Ձեզ դիմում եմ խնդրանքով, ճշմարտության եւ արդարության ակնկալիքով, որովհետեւ 23-ամյա զավակս արդեն շուրջ 6 ամիս գտնվում է նախնական կալանքի տակ մի արարքի համար, որի հետ նա որեւէ առնչություն չունի: Ես անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում հանգուցյալ Եղիշե Խաչատրյանի մահվան համար եւ […]