07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր կուսակցության ղեկավարը արդարամիտ է , բազմակողմանի ճանաչում է բոլորին .Հ. Նաղդալյան

,,Հանրապետական կանանց շրջանում, թե՛ խորհրդարանական խմբակցության մեջ, թե՛ կանանց խորհրդում, կա համերաշխ աշխատանք, իսկ յուրաքանչյուր աշխատանքում կա մրցակցություն , բայց դա ազնիվ և շիտակ մրցակցություն է, և յուրաքանչյուրը հասկանում է, որ իր աշխատանքով պետք է ներկայանա: Նաև շատ կարևոր է, որ վստահ են բոլորը ՝ մեր կուսակցության ղեկավար մարմինները ը, որոնք որոշում են կայացնելու և ձևավորելու են կուսակցության ցուցակը և մեր կուսակցության ղեկավարը արդարամիտ է, բազմակողմանի ճանաչում է բոլորին, բոլորի պոտենցիալը, բոլորի կատարած աշխատանքը, և այդ որոշումները հիմնված են լինելու հենց այդ գործոնների ,այդ փաստարկների վրա,,, – այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխոխսնակ Հերմինե Նաղդալյանը՝ հերքելով ռեյտինգային ցուցակների հետ կապված ՀՀԿ կանանց վեճերի շուրջ մամուլում շրջանառվող լուրերը:

 

,, Իմ խորին համոզմամբ կանանց վեճերի մասին որևէ մեկդ ոչ տեսել եք ոչ լսել, պարզապես կա ստահոդ տեղեկատվություն, այն իրադարձությունների կամ երևույթների շուրջ, որոնք բացարձակապես գոյություն չունեն: Ընդհանրապես եթե խոսքը Հանրապետական կանանց մասին է, կարող եմ բոլորի անունից վստահաբար հայտարարել, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում և հերյուրանք են բոլոր այն լուրերը, որ վերջին օրերին անընդհատ հրապարակվում և տիրաժավորվում են մեր լրագրող գործընկերների կողմից՝ առանց որևէ վստահություն կամ համոզմունք ունենալու՝ դրանք իրականության մեջ եղել են բոլորը ,,,- նշել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ՝ վստահեցնելով, որ կուսակցական կանանցից յուրաքանչյուրը պատրաստ է և՛ ռեյտինգային, և՛ համամասնական ձևաչափերով աշխատելու և ամեն ինչ անելու է, որ Հանրապետական կուսակցությունը ունենա ձայների մեծամասնություն և ստանա վստահություն բնակչության կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ