24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գրքոտ նախաձեռնություն` սիրո խոստովանությամբ

«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ հանդես են գալիս նոր, գրքոտ նախաձեռնությամբ նախատեսված հատուկ գրքաՍերների համար՝ «Սիրո խոստովանություն՝ գրքով»:

Մինչև փետրվարի 9-ը կարելի է գնել ցանկացած գիրք «Բուկինիստ» գրախանութների ողջ ցանցից 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով սիրելիի կոնտակտները և թողնելով գիրքը գրախանութի տարբեր մասնաճյուղերում տեղադրված սիրո արկղերի մեջ:

Փետրվարի 10-ին, ժամը՝ 18:00-ին, գրքերի հասցեատերերը կհրավիրվեն «Բուկինիստ»՝ ստանալու իրենց նվեր գիրքը և էլի բազմաթիվ անակնկալ նվերներ սիրառատ գործընկերներից՝ Թի Արթ, Լոֆթ, Կինո Հայաստան, Գուրմե Դուրմե, GTex, Yell Extreme Park:

50-ից ավելի գաղտնի գրքաՍեր գիրք  է թողել գրախանութում իր սիրելիի համար, կազմակերպիչները որոշել են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» խորագրով միջոցառում-ակցիան դարձնել ամենամյա՝ երիատասարդների օրհնության օրը միավորելով բոլոր գրքաՍերներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ