04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ամենամեծ նվերն իմ մտերիմների ուշադրությունն ու ջերմությունն է»

Օրերս  «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանը  նշեց իր  28-ամյակը:

Henaran.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց՝ իր տարեդարձին ներկա   են եղել ընկերներն ու մտերիմները՝ Նարե Գևորգյանը, ԵվաԵգանյանը,  Արման Խաչատրյանը, Նարեկ Պողոսյանը, Լենա Ղազարյանը, Անահիտ Շահբազյանը, Ալբերտ Ղազարյանը, Հովհաննես Բաբախանյանը և այլք…

Գրիգորը նշեց՝ բազմաթիվ հաճելի անակնկալներ ու նվերներ է ստացել ծննդյան օրվա առթիվ, բայց ամենայուրահատուկը, թերևս կեսգիշերին իր ընկերների կողմից  կազմակերպված  անակնկալն է եղել:

«Կեսգիշերին ընկերներս մեր տուն եկան ու շնորհավորեցին ինձ: Դա ինձ համար իսկապես անակնկալ էր: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և յուրահատուկ: Ծննդյան օրվա առթիվ, իհարկե, բազմաթիվ հաճելի ու գեղեցիկ նվերներ ստացա, բայց ինձ համար ամենամեծ նվերը իմ ընկներների ու մտերիմների ուշադրությունն ու ջերմությունն է», – նշեց երգիչը:

16650269_1194036197379154_425676495_n 16683477_1194036224045818_1154872931_n 16650282_1194036207379153_1596104464_n
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ