06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում է քառօրյան

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյան: Քվեարկության դրվեց և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ներկայացրած էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Քվեարկության դրվեց և ԱԺ-ի կողմից ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ԱԺ նախագիծը:

ԱԺ նիստին /Ուղիղ միացում/

Փետրվարի 6-ին մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը. օրակարգում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: Խորհրդարանի աշխատանքներին հետեւեք ուղիղ միացմամբ:

Ադրբեջանի զինուժն ինտենսիվ կրակ է բացել

Փետրվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Իստիգլալ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, […]

Չես կարող երկու Տիրոջ ծառայել

«ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏՎԱԾ ԲՆԱԿՎԻ ՔՈ ՄԵՋ, ԴՈՒ ՔՈ ԲԱԺԱԿԸ ՊԻՏԻ ԴԱՏԱՐԿԵՍ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂ ԱՆԵՍ։ ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՅԵԼ»։ ․․․Եթե Պահքը չեք պահում, որովհետև դրան կարևորություն չեք տալի, լսեցեք այս պատմությունը․ Մի մեծահարուստ գործարար անկեղծ ցանկությամբ գնում է մի վանք այնտեղի հայտնի ճգնավոր-վանականի կողմից իր կյանքի մասին խրատ լսելու։ Երբ հասնում է վանք, […]

Դոլարն էժանացել է

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 6-ին կազմել է 485,79 դրամ: Փետրվարի 5-ի համեմատ՝ դոլարն  արժեզրկվել է 0.01 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 522,03 դրամ՝ արժևորվելով 0,23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 606,12 դրամ է՝ փետրվարի 5-ի համեմատ այն արժեզրկվել է 0,35 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 6-ին կազմել է 8.15 դրամ` փետրվարի […]

Տղաներիս հետ առաջնագիծ կգնամ. 8 երախամայր արցախցի Հասմիկի պատմությունը/տեսանյութ/

ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղի բնակչուհի  Հասմիկ Հակոբյանը երկու տեղ է աշխատում, որ կարողանա ապահովել երեխաների ապրուստը: Հասմիկը 8 երեխա ունի և ամուսնալուծված է: «Եթե պատերազմ լինի իմ տղաները իմ հետ հավասար կգան կռիվ: Ես առաջինը հաճույքով առաջնագիծ կգնամ: Ես երեք տղա ունեմ, բայց կուզեյի 4 տղա ունենամ, քանի որ տղաները մեծ ուժ են»

«Մնում է սկսենք տոնել նաև պարսիկների «Ռամադանն» ու ամեն ինչ տեղը կընկնի…»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. «Իռլանդական, շոտլանդական կելտերի հին ավանդույթներից մեկը՝ Հելոուինը նշեցինք. դդումներով ու այլանդակ դիմակներով թռվռացինք, հիմա հերթը Սուրբ Վալենտինի օրվանն է՝ սիրահար զույգերի պաշտպան, 3-րդ դարի հռոմեացի սուրբ նահատակ Վալենտինի հիշատակի օրը: Դե հետո ի՞նչ, որ մենք ունենք Սուրբ Սարգսի տոն՝ Երիտասարդների օրհնության օր, ունենք Տյառնընդառաջի՝ Տրնդեզի […]

Ես չեմ պարտվի

ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է Արարատի մարզում ռեյտինգային համակարգով Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքով, որի անդամներն են «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ, ԱԻՄ կուսակցությունները: Henaran.am-ի հետ զրույցում նա բարձր գնահատեց իր հնարավորությունները ու վստահություն հայտնեց ընտրվելու: Հարցին, թե կարծում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ կկարողանա պայքարել, նա պատասխանեց. «Ես չեմ պարտվի, հետո հիմիկվա Հովիկ […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ քամու պատճառով դժվարանցանելի է: Երևան –Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի