17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

24 ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչը մեղադրվում էր հայ երիտասարդին բռնաբարելու մեջ.մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 13։30-ի սահմաններում, «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի է հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ վրացի 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, քննություն է տարվում՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մահացած երիտասարդի դեմ օրերս բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ (ազգությամբ հայ)՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ համացանցում տարածված պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարների պատճառով 24-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ խմելով շուրջ 3 տասնյակ դեղահաբեր:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ