30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե կողմ».Արարատ Խանդոյանը պահանջում է

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կլքի դատական նիստերի դահլիճը, եթե դատարանը սկսի հետազոտել գործում առկա տեսանյութը: «Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե  կողմ եմ: Որոշում  եք  կայացնում, որը ապօրինի է»,- այսօր՝ փետրվարի 23-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել է Արարատ Խանդոյանը: Այսօր դատարան ներկայացած 6 տուժողներին լսելուց հետո […]

Պարգեւատրություն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Նույն հանձնաժողովի փորձագետ Մարիա Վարդանյանը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվոգրով: Հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար […]

«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնելու»

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին […]

Բարձր տնտեսական աճ ենք ապահովելու. նախարար /տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը թվարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրականություն դարձած երեք խոստումները՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները: Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երեք անգամ ավելացել է արտաքին պարտքը: Վարդան Արամյանը արձագանքեց. «2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր […]

Վլադիմիր Մարգարյանը ջախջախել է ադրբեջանցի մրցակցին

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել: Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթանակ է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն […]

Հանդիպում խորհրդարանում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24-ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական […]

Ադրբեջանի աբսուրդ և անտրամաբանական քայլեր անելու ձգտումն անսահմանափակ է. Կարեն Միրզոյան

Կարծում եմ՝ այդ որոշումով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ աբսուրդ և անտրամաբանական քայլեր և որոշումներ անելու իր ձգտումն անսահմանափակ է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու […]

Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղով

Օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն  են եղել: Կարևորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, […]

Թերի է. ոստիկանապետը Կոտայքի մարզում է

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:  Վլադիմիր Գասպարյանը գործնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի