09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փալմիրան կրկին ազատագրվել է /տեսանյութ/

Սիրիական Փալմիրա քաղաքը կրկին ազատագրված է։ Սրիրական զորքերը, ՌԴ զորքերի հետ համատեղ, ազատագրել են պատմամշակութային մեծ արժեք ւոնեցող այս քաղաքը։  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գրավել էր քաղաքը 2016-ի դեկտեմբերին, երբ սիրիական բանակը ուժերի մեծ մասը կենտրոնացրել էր Հալեպում։  Փալմիրան ազատագրելու գործընթացը վերսկսվեց, երբ պարզ դարձավ, որ Հալեպին այլեւս ոչինչ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Պատերազմի անարգանքը` թող որդիդ կռիվ չգնար … /տեսանյութ/

«Պատերազմներից հետո մարդը, մանավանդ հայրենական պատերազմից հետո մարդիկ, որոնք պաշտպանել էին իրենց հողը, մերձավորին հաղթողի  հոգեբանություն ունեին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով պատերազմ ապրած մարդու հոգեբանությանը` կարծիք հայտնեց հոգեբան Իրինա Ծատուրյանը` ընդգծելով, թե Արցախյան պատերազմի պարագայում այլ է, քանի որ այս պատերազմը սպիներ թողեց. « Արցախյանը տարբերվում է, որովհետև էլի հաղթանակ էր, բայց սոցիալականը ուրիշ ուղղությամբ […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային […]

Սամվել Ալեքսանյանը ցնցումների մեջ է գցել շտաբի ղեկավարներին. Հրապարակ

Ընտրություններն ինչերի ասես չեն մղի թեկնածուներին։ Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։ Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում […]

Մատյան ողբերգության

Եվ վճիռներն են Նրա պաշտելի՝ Նվիրյա՛լ պայման, Սահմա՛ն նույնագոյ, Կյանքի՛ ավետիս, Տէրունի՛ նշան, և Բարության դո՛ւռ, Սփոփանքների ճամփած հրավե՛ր, Ճշգրի՛տ Պատկեր, Անպատրելի՛ գանձ և սուրբ Հիշատակ անմոռանալի: Եվ այս խոսքերը ասելով ինքս էլ հավատ առնելով և այստեղից իսկ մարգարեի հետ միաբանելով՝ նո՛ւյնն եմ վկայում, որ Դո՛ւ Կարող Ես իմ բազմաբեղուն մեղքերը թողնե՛լ, ներե՛լ բոլորն էլ՝ […]

Գարո Փայլանը դիմելու է եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պատգամավոր Գարո Փայլանի հայցը: Նա էլ որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավորն անհաջող որոշում է որակել Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից իր հայցի մերժումը: «Երանի երկրիս որևէ դատարան այս հարցը լուծած լիներ. Ժողովրդավրարությունը հարվածի տակ դնող այդ որոշումը չեղյալ հայտարարեր: Բայց […]

Կորած ենք

«Խնդրիր ինձնից՝ և հեթանոսներին քեզ կտամ, որպես ժառանգություն», ասում է Տերը 2րդ Սաղմոսում: Ամեն ինչ հնազանդեցվում է Տեր Հիսուսին: Թագավորները, դատավորները և բոլոր մարդիկ պետք է խրատվեն և ուշ դարձնեն այս բանին: Եթե չանեն, ապա կկորչեն: Իսկ եթե ընդունեն Տիրոջ խրատը և ծառայեն նրան երկյուղով, ապա գրված է. «Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են […]

Թալանել են ֆուտբոլիստներին

Արգենտինայի առաջնության շրջանակում  հանդես եկող «Դեֆոնսա ի Խուստիսիա» ակումբի ֆուտբոլիստները  մարզումից առաջ կողոպուտի են ենթարկվել: Ակումբի նախագահ Խոսե Լեմեն հաղորդել է, որ անհայտ անձինք ներխուժել են մարզական բազա և զենք կիրառելու սպառնալիքով ֆուտբոլիստներից պահանջել բջջային հեռախոսներ, դրամապանակներ և ոսկե զարդեր: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի