10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրություններից հետո եզդիական համայնքը հիասթափված է

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի կարծիքով եզդիական համայնքի հույսերն ի դերև ելան ապրիլի երկուսին տեղի ունեցած ընտրություններից հետո:  Թամոյանը խորհրդանանում   եզդիական համայնքի շահերը պաշտպանելու պետ կապված՝  տարակուսանք ունի: «Խորհրդարանում   երկու հոգի է լինելու՝ մեկը քուրդ, մյուսն էլ քրդամետ. Մենք ԱԺ-ում ներկայացուցիչ չունենք: Որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ՝  նշանակել են քրդամետին»:  Մեր հարցին՝ տվյալ […]

Ժամանակակից 7 ամենահետաքրքիր կառույցներն աշխարհում /ֆոտոշարք/

Ժամանակակից շինություններն աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ, հետաքրքիր գաղափարներով։ Օրինակ, Շվեդիայում ծառի վրա հյուրանոց է կառուցվել։ Ահա ժամանակակից շինություններից մի քանիսը։ 1. Հյուրանոց ծառի վրա՝ Շվեդիայում 2. Մորիցբուրգ թանգարան, Գերմանիա 3. Սպա-կենտրոն, Շվեյցարիա  4. Առեւտրի կենրոն Սինգապուրում5. Տուն, Լյուդվիկսբուրգ, Գերմանիա6. Պատկերասրահ, Չինաստան 7. Տուն, Ռոտերդամ, Նիդերլանդներ    

Արյան գնով. երկու պատերազմի մասնակից Ծովինարը /տեսանյութ/

«Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարելու և երբեք թույլ չենք տա, որ մեր հողերը  վերցնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ծովինար Գոգինյանը: Գոգինյանի խոսքով՝ արյան վերջին կաթիլը պետք է տալ հայրենիքին: Նշենք, որ Ծովինար Գոգինյանը 1990-92 թթ մասնակցել է Արցախյան պատերազմին, 2016թ. ապրիլին եղել է առաջնագծում: Մանրամասները՝ տեսանյութում:  

Խարդախություն Պյատիգորսկում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 12.30-ին, Հայկավան գյուղի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը 2014թ. մայիսի 30-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 159 հոդ. 2-րդ մասի /Խարդախություն/ մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ինչպես երկարացնել թարթիչները

Յուրաքանչյուր աղջիկ երազում է երկար ու խիտ թարթիչների մասին: Ինչ անել, եթե բնությունը ձեզ նման թարթիչներ չի պարգեւել: Ելք կա, պարզապես պետք է ճիշտ խնամել դրանք: Որպեսզի թարթիչները խտանան ու երկարեն, օրվա մեջ երկու անգամ գերչակի, զեյթունի կամ չիչխանի ձեթ քսեք` օգտագործելով մաքուր խոզանակ: Կանաչ թեյ թրմեք, թողեք սառչի ու բամբակով քսեք թարթիչներին: Սա պետք […]

Ուշադրություն վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:  Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

ԿԸՀ-ն չի ընդունել «Քաղաքացի դիտորդ»-ի դիմումները

Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15:08 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը փորձել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն չի կարողացել դա անել, քանի որ պահակակետի աշխատակիցն ասել է, թե ԿԸՀ-ն այսօր չի աշխատում, ուստի դիմումները կարող են մուտք արվել երկուշաբթի օրը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից ստացել […]

Հաջողվել է ծախսերը նվազեցնել 2.3 մլրդ դրամով

Հաշվի առնելով համապատասխան գերատեսչության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանի պետական բյուջեի ընթացիկ ծախսերը 2017 թվականի առաջին երկու ամիսներին կազմել են 163.9 մլրդ դրամ` 55.2 տոկոսով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Այս տարվա արդյունքը համեմատելով 2016 թվականի նույն ժամանակաշրջանի հետ՝ կգանք այն եզրակացության, որ 2017-ին հաջողվել է ծախսերը նվազեցնել1.4 տոկոսով կամ 2.3 մլրդ դրամով: Դա […]

Նշաններ, որոնք խոսում են ձեր` սիրահարված լինելու մասին

Սիրահարվածությունը հրաշալի զգացողություն է, բայց երբեմն այդ զգացողությունից մարդիկ իրենց անհարմարավետ են զգում, հատկապես, երբ նման զգացում առաջին անգամ ես ապրում: Կան մի քանի նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ դուք սիրահարված եք: Դու չես կարողանում դադարել մտածել այդ մարդու մասին, ցանկանում ես հանդիպել, պատկերացնում ես ձեր հանդիպումը: Դու ցանկանում ես ամբողջ ժամանակ նրա […]

«Մի քիչ տարօրինակ չի՞, որ ամերիկացիներն սկզբից ռուսներին են զգուշացնում»

Մի քիչ տարօրինակ չի՞, որ ամերիկացիներն սկզբից ռուսներին են զգուշացնում, որ հարվածելու են սիրիական ավիաբազային, հետո սիրիացիներին են զգուշացնում, հետո նոր մեկ ժամ անց հարվածում։ Տոմահավկեքի կեսը ճամփին կորում են (կարծում եմ՝ էս հարցում կոռուպցիոն ռիսկերը դեռ պետք է ուսումնասիրել), էն մի կեսն էլ ոչ մի լուրջ վնաս չեն հասցնում օդակայանին, որն, ի դեպ, արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի