Նշաններ, որոնք խոսում են ձեր` սիրահարված լինելու մասին
Սիրահարվածությունը հրաշալի զգացողություն է, բայց երբեմն այդ զգացողությունից մարդիկ իրենց անհարմարավետ են զգում, հատկապես, երբ նման զգացում առաջին անգամ ես ապրում: Կան մի քանի նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ դուք սիրահարված եք:
- Դու չես կարողանում դադարել մտածել այդ մարդու մասին, ցանկանում ես հանդիպել, պատկերացնում ես ձեր հանդիպումը:
- Դու ցանկանում ես ամբողջ ժամանակ նրա հետ անցկացնել: Դու ցանկանում ես անընդհատ նրան պատմել քո մասին եւ լսել նրա մասին:
- Նրա հետ քեզ բացարձակ հանգիստ ու անվտանգ ես զգում:
- Երբ ձեր միջեւ կոնֆլիկտ է առաջանում, դու ցանկանում ես ամեն կերպ հարթել այն` առանց նեղացնելու նրան:
- Կիսվում ես նրա հետ քո զգացմունքներով, վստահում ես նրան եւ նույնիսկ ամենագաղտնի մտքերը ասում ես նրան:
- Մնացածի հանդեպ հետաքրքրությունը կորում է: Հանկարծակի դու հասկանում ես, որ մնացած մարդիկ քեզ դադարել են հետաքրքրել, դու մտածում ես միայն մեկի մասին:
- Պլանավորում ես ձեր ընդհանուր ապագան: